четверг, 2 февраля 2017 г.

Վեր բարձրացանք մոռանալով, որ վաղ թե ուշ պետք է իջնենք...


Այդ աչքերը կյանքում չեմ մոռանա` այդ հուսահատված ու արցունքով լցված աչքերը: Այն հայացքները, որոնց մեջ կար ափսոսանք, տխրություն, ուրախություն, հպարտություն, գեղեցկություն, ջերմություն, երջանկություն, բայց... ոչ սեր:
Էլ չեմ ուզում տեսնել քո հայացքը` թիկունքից հարվածող այդ հայացքը: Էլ չեմ ուզում տեսնել այն աչքերը,  որոնք արտացոլանքն էին հոգու, սրտի ու մտքի: Էլ չեմ ուզում տեսնել այդ տխուր աչքերը` զարմանալի ու թափանցիկ, անհանգիստ ու ագահ: Աչքեր, որոնք ստիպում էին արդարանալ: Աչքեր, որոնք ստիպում էին վախենալ ու տագնապել: Էլ չեմ ուզում տեսնել այն աչքերը, որոնց մեջ նայելով ես պարուրվում էի այն զգացողությամբ, որին ես ներդաշնակություն եմ անվանում: Այդ աչքերում ես տեսա անհրաժեշտություն, բայց... ոչ ցանկություն: Ամեն ինչ այնքան սիրուն էր: Այդ աչքերը ինձ նայեցին այնպես, կարծես թե ես չկամ, կարծես թե գոյություն չունեմ, կարծես թե նայում էր իմ միջով դեպի անդունդը` զարմացած, հետաքրքրված, բայց... մի տեսակ անտարբեր: Կարծես թե նրան երկինք էի խոստացել բայց ուղղակի տվեցի մի նկար, որտեղ պատկերված էր երկինք, ճիշտ է, էլի հետաքրքիր է, բայց այն չէ, ինչ նա ուզում էր տեսնել: Շատ արագ սպառվեց այն էներգիան, որը կուտակվել էր այն աչքերի մեջ, որոնք  ուղղակի ուզում էին տեսնել միմյանց ու զգալ միմյանց ներկայությունը, քանի որ երկար ժամանակ միմյանց մասին միայն լսել էին: Էլ չեմ ուզում, բայց... տեսնելու եմ իմ երազներում, տեսնելու եմ ու հիշելու եմ: Լուսինը, ջրի ճողփյունը, անձրևը, մթությունը, խավարը, ցուրտը, աստղերը, այն պարող ծխի հոտը և... իմ ու քո ջերմ խոսակցությունը: Прощай за все спасибо тебе. Я ты и то что между нами, будь не моей отпускаю. 

Комментариев нет:

Отправить комментарий