четверг, 2 февраля 2017 г.

Կյանքը ձեռնպահ է

Հաչախ մենք լսում ենք կյանք անարդար է արտահայտությունը:
Կյանքը անարդար չէ, կյանքը ուղղակի չի պաշտպանում կամ չի ապահովագրում ոչ մեկի շահերը: Սա է կյանքի արդարություն ու փիլիսոփայությունը: Ես նույնպես հաճախ մտածում էի նույն կերպ: Երբ մի իրավիճակում որտեղ հաջողությունը ինձ ժպտացել էր, ես տեսա այն մարդուն որը իրեն անհաջողակ էր զգում և  վակաբեկում էր կյանքի արդարությունը քանի որ ես էի ունեցել այդ հաջողությունը այլ ոչ թե նա: Մենք երբ որ հաջողության ենք հասնում երբեկ չենք մտածում այն մառդկանց մասին ովքեր անհաջողություն ունեցան քանի որ հաջողությունը այս անգամ իմ կողմն էր: ԵՐբ մենք տոնում ենք մեր հաղթանակը մյուսները պարտության ցավից չէն կարողանում գտնել իրենց տեղը: Բայց դե ինչ վերաբերում է հաղթանակիներին, հաղթում է նա ով ավելի շատ ջանք է թափել և ավելի շատ գիտելիքներ է հավաքել հաղթելու համար: Համենայն դեպս հիմնականում այդպես է: Բայց կան և հանդիպում են  այնպիսի իրավիճակներ որտեղ քեզնից ոչինչ կախված չէ: և դու ուղակիորեն զգում էս այդ անհաջողության ողջ ծանրությունը չունենալով ոչ մի առնչություն այդ  իրզվիճակի ստեղծման և զարգացման հետ:  Այսպիսով եթե քո համար ինչ որ իրավիճակ լավ է դասավորվել մյուսի համար կարող է լինել լրիվ հակառակը: Վստահ եմ այն մարդիկ ովքեր մտածում են, որ կյանքը այդ առումով անարդար է այս նյութը կարդալուց հետո կդադարեն այդպես մտածել կամ էլ կվերանայեն իրենց վերաբերմունքե այդ հարցի շուրջ: Այսպիսով եթե մտածում եք, որ կյանքը անարդար է ձեր հանդեպ հիշեք ձէր բոլոր մեծ և փոքր հաղթանակները և հաջողություննները, որը ինձքան ձեր համար հաճելի և ցանկալի է եղել այնքան մյուսի համար տհաճ:Եկեք պատրաստվենք անհաջողությունների ու դիմավորեն և հաղթահարենք և ճանապարենք այդ անհաջողությունները պատվով և խելքով քանի որ այս կյանքում ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չէ:

Комментариев нет:

Отправить комментарий