четверг, 2 февраля 2017 г.

Մի տոպրակ ցանկություն


Դու ուրիշ էիր…Դու նման էիր մի գեղեցիկ ու փափուկ ձյան, որը շատ շուտ հալչում էր: 
Դու եկար ու հուշերի մի տոպրակ թողեցիր իմ կյանքում: 


Դու ձյունից տարբերվում էիր նրանով, որ քո թողած հուշերը անկրկնելի էին ու դու այնքա՜ն տաք էիր… Այնքան տաք, որ նույնիսկ ձմեռները ամառ էին թվում, իսկ աշունները՝ գարուն: 
Դու հիմա չկաս, ու իմ ձմեռները դարձել են ցուրտ ու թվում է, թե իմ շուրջը ոչ ոք չկա, միայն լռությունը, մթությունն ու իմ մտքերն են ամենուրեք: 
Մեկի ներկայությունն եմ անդադար զգում... 
Ինչ-որ մեկը միշտ գալիս ու կանգնում է կողքիս ու նրա շնչառությունը բավական է, որ ես ինձ մենակ չզգամ
Նայում եմ աջ, ձախ ու փորձում գտնել նրանսակայն իզուր է՝ ոչ ոք չկա: Մի բան հաստատ է՝ ինձ ապահով եմ զգում: 
Զգում եմ, որ դու կաս, սակայն փնտրում եմ, փնտրում և չեմ գտնում: Առանց ետ նայելու սուզվում եմ իմ մտքերի մեջբայց նորից քո ներկայությունը զգալով, դուրս եմ գալիս ու շարունակ փնտրում քեզ: 
Արդյո՞ք դու իսկապես կաս, թե՞ ես եմ իմ մտքերի մեջ սուզվելով հեռանում իրականությունից ու անցնում 
երևակայության սահմանները...

Комментариев нет:

Отправить комментарий