суббота, 4 февраля 2017 г.

Գնացքի ճամփաներով...


Չէ՞ որ ամեն մարդ պետք է կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ: Որովհետև այնպիսի ժամանակ է լինում, երբ անպայման հարկավոր է գեթ մի որևէ տեղ գնալ:

Ժամանակն է արդեն, 34-րդ վարկյանին...
Նստեցի առաջին իսկ պատահած գնածքը ու տարավ... Տանում էր... Թե ուր` ինձ հետաքրքիր չէր: Ժամանակը եկել էր, որ գեթ մի որևէ տեղ գնայի ու ժամանակից հետ մնալ չցանկացա:
34-րդ վարկյանը անցավ ու էլ երբեք ետ չեկավ՝ ինչպես և ես: Հույսս դրեցի մի վագոնի վրա: Ուր էր տանում նա ինձ՝ չգիտեմ: Դժվար է քայլել ժամանակի հետ համընթաց և հեշտ չէ վագոնի հետևից վազել: Գնում էր անդադար... Երևի կար մի տեղ որտեղ կանգ կառնեինք... Կար մի տեղ, որտեղ ինձ սպասում էին: Կարծես ամեն ինչ գիտեր այդ խամրած վագոնը, որին ես էի գունավորել: Գնացքը կանգնեց... Կանգ առավ վերջին կանգառում, թեպետ վերջինը չէր ինձ համար: Գնացքը կանգ էր առել, բայց ես ուզում էի իմ ճամփան շարունակել ու շարունակեցի...
Առաջին ու վերջին ուղևորն էի այսպիսի, որ չիջա կանգառում: Սա չէր իմ կանգնառը... Գնացքներն էլ են սխալվում:
Թեպետ գնացքը կարողացավ դառնալ իմ ընկերը ու հասկացավ ինձ: Իսկ հիմա, ու՞ր է գնում այդ գնացքը: Ու՞ր է տանում ինձ այդ գնացքը:
Սպասենք երևի... Ես կհասնեմ այն վայրը որտեղ պետք է լինեմ ժամանակին: Չեմ ուշանա...
Ու հետ վերադարձին կրկին կգրեմ, կրկին կգրեմ աներես մի ուղևորի նման, կրկին կշարունակեմ իմ ճամփան այստեղից: Եվ ու՞ր է տանում ինձ իմ ճամփան...

Комментариев нет:

Отправить комментарий