четверг, 2 февраля 2017 г.

Խաչված ճակատագրեր

Նրանք գիտերին, որ այս աշխարհը շատ նեղ է իրենց երկուսի համար։ Միայն մեկը կարող էր գոյատևել։
Եվ այսպես երկար մտորումներից հետո նրանք կրկին հանդիպեցին։ Նրանց ճակատագրերը կապված էին իրար նույնիսկ մինչև առաջին հանդիպումը և նրանք ստիպված էին հեռանալ իրաիրց, ինչպես օվկիանոսում հանդիպած նավեր։ Եվ ոչ թե նրա համար, որ իրենք իրար չէին հասկանում, նրանք հասկանում էին իրար ավելի լավ քան որևէ մեկը։ Իսկ մտածում էին նրանք միայն իրար մասին։ Հենց առաջին հանդիպումից զգացին նմանություն, զգացին վտանգ և որ վաղ թե ուշ պետք է հանդիպեին։ Պայքարը երկար գնաց, քանզի մտածում էին իրենք միանման, բայց ի վերջո երբ կրկին տեսան իրար, սենյակից դուրս եկավ միայն մեկը։ Դա պետք է լիներ։ Ես գիտեի նրանց երկուսին էլ շատ լավ։ Մեկը ինձ ասում էր, որ չի պատկերացնում թե իրենից բացի ինչ որ մեկը կարող է սպանել մյուսին։ Իսկ մյուսը ասաց, որ չի պատկերացնում թե նրանից բացի ինչ որ մեկը կարող է սպանել իրեն։ Եվ ահա ես չկարողացա կանգնեցնել նրանց խաչված ճակատագրերը։ 

Комментариев нет:

Отправить комментарий