суббота, 4 февраля 2017 г.

Կորցրել եմ արևը


Ես գրպանումս ջերմություն էի պահել, որ կիսեմ ձեզ հետ: Ես գրպանումս մի ամբողջ արև էի տեղավորել, որ շողալ կարողանամ: Գույներ էի հավաքել ու պահել, որ խամրել չկարողանամ:
Գրպանս պատռվել է, ամեն ինչ կորել է, կորցրել եմ ամեն բան: Իմ արևն է կորել, ջերմությունն ու գույները: Արև չունեմ՝ շողալ չեմ կարողանա, ջերմությունս էլ է կորել՝ ջերմանել չեմ կարողանա ու խամրում եմ:
Փնտրում եմ...
Կորել է մի մեծ արև, մի տաք ջերմություն ու մի տոպրակ գույներ: Գտնողին խոստանում եմ արևի շողեր, մի քիչ ջերմություն, ցանկության դեպքում էլ դեղին-կանաչ, կարմիր-կապույտ գույներ:
Կորցրել եմ ունեցածս տաքությունը՝ այս սառնության մեջ ու կամաց-կամաց ես էլ եմ սառչում: Եթե չգտնեք իմ արևը, ես կդառնամ սառույցի մի բեկոր:
Իսկ տեսնող եղե՞լ է: Գուցե գտել եք: Ես եմ նրանց տերը, վերադարձրեք...
Փնտրում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий