пятница, 3 февраля 2017 г.

Թռչելս եմ մոռացել...

   Ո՞վ է վաճառում թևեր, ո՞վ ունի… Ես պե՛տք է թռչեմ, բայց թևեր չունեմ, չկա: Առանց թևերի` կընկնեմ…:

Տվե՛ք թևեր, ես կվճարեմ վերջին կոպեկս ու վերջին թանկ իրս:   
Առավոտյան գունատ էի: Իմ ներսում ինչ-որ բան էր մեռնում, չէ՛, սպանում էին նրան: Դեմքս ճերմակ էր, ես տկար էի: Օրերը մութ էին, օրե՜րը մռայլ…:
Հոգի չունեի, որովհետև թևերս չկային:
Մի լուսո օր: Չէի սպասում, բայց... ինձ նվիրեցին թևեր:
Այսքան տառապանքից հետո` արդյո՞ք պետք էր ինձ այդ թևերը…:
Սակայն մի լավ շնորհ ունեմ՝ չեմ հանձնվում:
Ինչևէ, ուրախացած թևերը վերցրի…
Թռչում եմ:
Ընկա…
Գիտե՞ք` ինչու ընկա:
Թռչելս էի մոռացել…: 

Комментариев нет:

Отправить комментарий