четверг, 2 февраля 2017 г.

Թե ինչպես Աստղիկը դարձավ Աստղ...

   
Երբ առաջին անգամ կրթահամալիրի դուռը վախեցած բացեցի, ոտքս մնաց դռան տակ, ընկնելու էի, հա՜:

   Կոշիկներս փչացրի:  Մտածեցի` «բարով եմ եկել»: Դեռ սկզբից ինձ դուր չէին գալիս կոշիկներս... Մտա դպրոց, սև ու սպիտակ ժողովուրդ չէր նկատվում: Ես էլ իրենց պես գունավոր, դեմքիս ժպիտ էր խաղում: Կանգնեցի մարմարյա սրահում, հերթով ամենքի հետ ծանոթացա: Կարծես անգիր էի արել խոսքերս` «Ես Աստղն եմ, 9-1 դասարան եմ եկել, կարո՞ղ է 9-1-ից ես»: Լավ է, թե վատ` չգիտեմ, բայց մի սովորություն ունեմ` սիրում եմ մեծ շրջապատ ունենալ: Որսացի ամենքի հայացքն ու առաջին օրից էլ սկսած ունեցա նոր ընկերներ: Ընդհանուր պարապմունքից հետո գնացինք դասի, առաջին դասը գրականություն էր:
Տիկին Նունե՜ն ...
Նոր էի մտել դասարան, տիկին Նունեն արտաքնապես նման էր իմ հին ուսուցչուհուն, մտածեցի` «Սկսվե՜ց...»: Մեկ էլ տիկին Նունեն այնքան սիրո՜ւն ժպտաց, որ նույն րոպեին երկրորդ միտքս էր` «Չէ, լավ պրծանք, արտաքինը խաբուսիկ էր..»:
Ասեմ` տիկին Նունեից սկզբում վախեցած էի, բայց երկու-երեք օր հետո ես դարձա ամենքի Աստղն ու Աստղոն:
Հեղաշրջում սկսվեց իմ ներսում: Սկսեցի կայանալ աշխատելով: Սկզբում գրադարանում, հետո` մանկապարտեզում, Գարդենիայում, այժմ էլ` Սեբաստացի Մոլում:
Չմոռանամ ամենա-ամենաիս մասին` «Գրապտույտ...»
Չգիտեմ` ինչ սիրուն օր էր, որ հարցին, թե ով է ուզում միանալ «Գրապտույտին», ես ձեռք բարձրացրի: Ամիսներ հետո ես դարձա «Գրապտույտի» Աստղը:  Մի նյութ ունեի` «Կաթիլը սելավ տեսնելով է մեծանում...»: Այդ կաթիլը ես էի: Եվ Աստղիկն  էլ դարձավ  Աստղ...:
 Հիմա առանց դպրոցի ժողովրդի, տիար Բլեյանի, ընկերներիս, մարմարյա սրահի, դպրոցի ամեն անկյան ու աստիճանի չեմ պատկերացնում կյանքս...:
   Ես գնեցի նոր կոշիկներ, որոնք ավելի որակով էին: Դեն գցեցի հին կոշիկներս, դրանցով երկար չես քայլի...:  

Комментариев нет:

Отправить комментарий