четверг, 2 февраля 2017 г.

Կես գդալ մի բուռ բաժակին

   
Սուրճի դառնությունը պետք չէ, որ շեղի. շաքարավազ բեր, լցրու կես գդալ՝ քաղցրությունը թող չշեղի, և խառնիր զգույշ, հանկարծ գդալը գավաթի պատին աղմուկ չառնի,- եթե աչքերդ սառել են առավոտ կանուխ, ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի, այս վաղ ժամին հյուր չեն գալիս: 
Դառը սուրճը կխմես այն ժամանակ, երբ նա ճանապարհին լինի: Նա չի գալիս...
Ոչինչ, բեր շաքարավազը և կես գդալ լցրու մի բուռ բաժակիդ մեջ: Մի սպասիր, վաղ է, նա չի գա: Խմիր սուրճդ: Ապրիր` վայելելով մի գավաթ սուրճդ: Եթե դառն ես ու միայնակ, սպասիր նրան: Նա կգա և կկոտրի քո դառնությունը: Քո դառնությունը, որ փշաքաղվել է տալիս:
Նա՝ քո կես գդալ շաքարավազը…
Նա` կես գդալ շաքարավազը քո մի բուռ սրտի մեջ…:
Վանո Սիրադեղյան «Ծանր լույս» ժողովածու, «Անանձրև հուլիս»

Комментариев нет:

Отправить комментарий