четверг, 2 февраля 2017 г.

Հույսը վերջինը չի մեռնում...

     Է՜յ, արև, բոսոր արև, որ ծագում ես մեկ ինձ համար, մեկ` աշխարհի:  Թերացել եմ, արև:
Թերացել եմ  երազանքներիս, մտքերիս, օրերիս մեջ: Արդյունքում` հիմա տխուր եմ, շատ եմ տխուր:  Բայց գիտե՞ս, իմ ձեռքի գործն է: Եթե չուզեի տխրել` չէի տխրի: Բայց ո՛չ, ես ուզում եմ հասկանալ, թե ներսումս ինչու է անձրևում: Գիտես, չէ, ամենաշատը հուսահատվելն է ինձ դարձնում անզոր: Այն ավելին է, քան մեղք կոչվածը: Հուսահատության ժամանակ հոգուս արքայությունը խցկվում է մի անշուք խրճիթի մեջ` հետևում թողնելով ահռելի շինություններ, որոնք կառուցված են ամպերի վրա... 
Հույսը վերջինը չի մեռնում, ծնվում է սկզբում: Հույսը ընթացքում ենք սպանում: 
Գիտես, արև ջան, ամենքի համար է դժվար, նույնիսկ նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում դժվարությունը:
Է՜յ, արև, բոսոր արև...: 

Комментариев нет:

Отправить комментарий