Նաթելլա Օսմանլին ծնվել է 1982թ.-ի մարտի 16-ին։ Սա էլ Նաթելլայի ֆեյսբուքյան էջը:
Կին լինել նշանակում է
Լինել կին` նշանակում է վախենալ, քանզի դու ֆիզիկապես ավելի թույլ ես:
Եվ դու գիշերը փողոցում քեզ անհարմար ես զգում, անգամ, եթե պղպեղով բալոն ունես պայուսակիդ մեջ:
Լինել կին` նշանակում է ունենալ մեղքի զգացողություն: Դու միշտ մեղավոր ես բռնաբարության, բաժանման, քո հետևից խոսելու համար. դու չես պահպանել ընտանիքդ:
Երբևէ լսե՞լ եք ՙ«դու չպահպանեցիր ընտանիքդ»՚ արտահայտությունը ուղղված տղամարդուն: Դա նրա հոգսը չէ, նա պետք է հայթայթի բիզոններ:
Հայթայթում էր: Հիմա ուրիշ ժամանակներ են:
Եվ դու ես մեղավոր, եթե այդքան էլ հնարավորություն չունես և թույլ ես տվել վճարել ճաշիդ համար:
Դու մեղավոր ես, եթե ֆեմինիստ ես և թույլ չես տվել նրան լինել ասպետ:
Դու մեղավոր ես, որ նրա հաշվին ես ապրում: Կամ էլ դու մեղավոր ես, որ շատ ես աշխատում:
Դու, ամեն դեպքում, միշտ մեղավոր ես, որ զբաղված ես, ինչ հաջողություն էլ, որ դա լինի:
Մեղավոր ես այն երեխայի առաջ, որին կերակրում ես:
Մեղավոր ես երեխայի հոր առաջ, եթե նա ստիպված է սրտից պոկել ալիմենտները:
Եվ իր նոր ընտանիքի առաջ ես մեղավոր: Եվ, եթե հանդիպես մի նոր մարդու, ապա նրա հին ընտանիքի առաջ նույնպես մեղավոր ես լինելու:
Լինել կին` նշանակում է ապացուցել, որ մանիկյուրը, մարմնին կպած շորերը և շիկահեր մազերը չեն բացառում տաղանդը և ինտելեկտը: Գեղեցկությունը չի բացառում կառավարելու ունակությունը, իսկ մարզասրահ գնալը չի բացառում պատասխանատվության զգացումը գործընկերների և գործատուների առջև:
Չգիտես` ինչու, ոչ ոք չի հակադրում գայլի պիրկ մարմինը պայմանագրեր կնքելու կարողությանը:
Իսկ բարձր մակարդակի մասնագիտական հմտությունների և ճարպակալած հետույքի, մազերի չներկած արմատների և ոչ մոդայիկ շորի միջև հավասարության նշան միշտ դնում են:
Լինել կին` նշանակում է արդարանալ անցյալի համար, վախենալ ապագայից և անդադար լսել, որ քո ցանկացած նվաճումը իրականում ամբողջապես քոնը չէ, և դրա ետևում կանգնած է ինչ-որ Նա (կարևոր չէ` ամուսին, հայր, սիրեկան):
Լինել կին` ընդհանրապես չի նշանակում զգալ քո նմանների աջակցությունը և տխրությամբ ընդունել այն փաստը, որ գործընկերներիդ մեջ ավելի շատ են հիմար կանայք, քան հիմար տղամարդիկ: Եվ ՙ«նախանձ» ապուշ բառը, որին դու աթեիստորեն չես հավատում, կիրառելի է ամենաանմիտ, բայց բոլոր իրադրություններում:
Комментариев нет:
Отправить комментарий