Չկա մեր միջև կապը։ Չենք հասկանում էլ իրար։ Այն կայծը, որ ժամանակին նկատվեց մեր միջև կորել է։ Փորձում եմ գտել քեզ մառախուղի մեջ։ Հասկանալ քեզ ցավոք չի ստացվում։ Շատ հեռու ե՞ս, չե՞նք համապատասխանում, թե՞ չափից դուրս տարբեր ենք։ Քամի է սրտում, անհասկանալի սառնություն, մթության մեջ ես էլի քեզ եմ փնտրում։ Այսքան մոտիկ ենք, բայց չես տեսնում ինձ։
Դու փակեցի աչքերդ և երկար հոգոց հանեցիր։ Ահա, ևս մի ակնթարթ և դու կկտրես մեզ իրար կապող միակ թելը։ Սկսեցի վախենալ, բայց հասկանում էի, որ դա ճիշտ է։ Ինչու կապը պահենք, երբ օրից օր թեժանում է մեր միջև պատերազմը։ Ուզում ես վերջ դնել այս ամենին, հանձնվես․․․։ Բայց չէ որ մեր վեճերը չարժեն նրան, որ մենք կորցնենք իրար։ Փորձում եմ, ամբողջ ուժերով փորձում եմ հասկանալ քեզ։ Անհույս է․․․։ Ուժասպառ եղած՝ հասկանալով, որ էլ չեմ փրկի մեր կապը ես գլուխս հենում եմ ուսիդ։ Հանկարծ դու գրկում ես ինձ։ Այնքան տաքացա․․․ ցրվեց մառախուղը և ես տեսա վախեցած մի կենդանու, ով կուչ էր եկել մի անկյունում և դողում էր։ Այնքան անպաշտպան էիր այդ ժամանակ։ Ուզեցի հանգստացնեմ քեզ, ասեմ, որ մենակ չեմ թողի։ Մեր միջև կապը անգին է։ Գտնվեց այն կայծը, որ կորել էր խռովության փաթիլների տակ։ Մնացինք ժամանակի մեջ, կյանքն էլ կանգնեց, որ մի պահ տեսնի մեր ժպիտը։

Комментариев нет:
Отправить комментарий