четверг, 2 февраля 2017 г.

Տարբերության նմանությունը

Տանը նստած եմ,  թեյը ձեռքիս է, հանգիստ խմում եմ այն:
Դրսում անձրև է,  անդադար գալիս է՝ անհամբեր և  բարձրաձայն: Կարծես անձրևից բացի ոչինչ չկա : Մռայլ երկինք, մթություն, շուրջբոլորը՝ սառնություն , իսկ ես ուղղակի նստած եմ և վայելում եմ իմ թեյը՝ տեսնելով անձրևի մեջ իմաստ և գեղեցկություն: Ներսում ջերմություն է, տաքություն, իսկ դուրսը՝ սառնություն և մռայլություն, արդյոք դրանց մեջ կա՞ նմանություն:
Ինձ այս հարցն եմ տալիս՝ անդադար նայելով անձրևին:

Комментариев нет:

Отправить комментарий