четверг, 2 февраля 2017 г.

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է: Այն շատ բազմազան է և կազմված է միայն քո անցյալի ապրումներից, զգացմունքներից, ցանկություններից, երազանքներից, նպատակներից և լավ կամ վատ գործերից:
Հիշողությունները  ձայն ունեն: Նման հիշողությունները կարճ են ապրում: Կան հիշողություններ էլ, որոնք մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանք այն իրադարձություններն են, որոնք մեծ դերակատարում են ունեցել մեր կյանքում:
Հիշողություններ էլ կան, որոնք  մեզ տհաճ են: Ու ցավոք, մեր կյանքում տպավորվում են բացասական հիշողությունները՝ մահ, ցավ, հիվանդություն, պարտություն, բաժանություն։ Անցյալի դժբախտ հիշողությունները, կարծես, կապանքներ և սահմանափակումներ են դնում՝ մեր կյանքը  դարձնելով տհաճ ու միապաղաղ: Եվ եթե մենք տեղ տանք այս հիշողություններին, նրանք կարող են մեզ կուրացնել, խլացնել, դարձնել անզգացմունք էակներ: Այսպիսի վիճակում անցյալը դժբախտ է, ներկան՝ մշուշոտ, իսկ ապագան՝ խորտակված․․․

Որպեսզի խուսափենք նման կյանքից, մեզ պետք է հասկանալ, որ վատը կյանքը ավելի է վատացնում, լավը՝  ավելի լավացնում: Պետք է անտեսել անցյալը անգամ ամենահստակ հարցերում: Պետք է անտեսել ամեն ինչի վատը և կենտրոնանալ լավ իրադարձություների, զգացումների, արժեքների, գործերի և իրադարձությունների վրա։ Լավը գունավորում է անգամ անգույն պատերը և շունչ տալիս խամրող իրադարձություններին:
Այսպիսով՝ եկեք անցյալը թողենք անցյալում, ապրենք ներկայով՝ հանուն ապագայի ձեռքբերումների:

Комментариев нет:

Отправить комментарий