четверг, 2 февраля 2017 г.

Լսել լռությունը, տեսնել մթությունը


Իսկ դու փորձիր լսել լռությունը։ Այն այնքան խոսուն է, երբ ոչինչ չկա։
Դու կարծում ես, թե ոչինչ էլ չես լսում, բայց դա այդպես չէ, դու իրականում լսում ես լռությունը։ Տեսնել մթությունը, այդ նույնը նաև մթությունն է։ Դու կարծում ես, թե չկա, բայց այն գոյություն ունի։ Նույնը դու էիր։
Տարիներ է անցել, բայց դեռ հիշում եմ։ Հիշում եմ այն խոնավ օրը, կամրջին մենակ էի։ Ուզում էի չտեսնել ոչինչ, նույնիսկ՝ մթությունը։ Ես փակել էի աչքերս, բայց դու իմ դիմաց դուրս եկար: Ուզում էի փակել ականջներս, բայց, միևնույն է, քո ձայնը լսում էի։ Փորձեցի հասկանալ ուր ես, բայց գիտեի, որ հնարավոր չէ։ Դու գոյություն չունեիր։ Դու միայն իմ մտքերում էիր ապրում։ Իրական չէիր, և ես դա գիտեի։ Կանգնեցնելու միակ տարբերակը դադարելն էր գոյություն ունենալ։ Ուզեցի, բայց չկարողացա լքել քեզ։ Դա վեր էր իմ ուժերից։ Ես հայացքս հառեցի երկինք, այնտեղ նույնպես մթություն էր, և դու կրկին կայիր։ Էլ չեմ ուզում։ Չեմ ուզում զգալ դա։ Բայց կասեմ պատմությանս շարունակությունը։ Այդ պահին մեկը եկավ։ Այն մեկը, ով գոյություն ուներ։ Ես տեսա նրա հայացքը, և դու մի ակնթարթում հեռացար անվերադարձ։ Ես գիտեի, որ դրանից հետո էլ չեմ տեսնի քեզ մթության մեջ, էլ չեմ լսի ձայնդ լռության մեջ, բայց մի քիչ տխրում էի։ Ես նրա հայացքի մեջ տեսա ջերմություն, կատարելությանը հասնող մի առեղծված, որը հետո պետք է հասկանայի։ Ես հեռացա նրա հետ և մոռացա քեզ: Դու էլ չեկար, բայց ես մինչև վերջին հույսի կաթիլը հավատացի քեզ և... բաց թողեցի։   

Комментариев нет:

Отправить комментарий