четверг, 2 февраля 2017 г.

Փորձությունները մեր պարգևներն են

Կյանքում լինում եմ պահեր, երբ ցանկանում ես թքել ամեն ինչի վրա, վերցնել ամենաթանկ բաները և հեռանալ այնքան հեռու, որ ցանկության դեպքում էլ չկարողանաս վերադառնալ:
Քանի որ առօրյա հոգսերը և փորձությունները այնքան են պղտորել կյանքդ, որ զրկել են քեզ աչքերդ շարժելու հնարավորությունից, և կյանքը քեզ տեսանելի է միայն մի գույնով և մի տեսանկյունից: Այդ պահերին թվում է, որ էլ վերջ չկա: Մի քիչ էլ, ու կսկսես երազել մահի մասին: Բայց ինչքան ենք մենք սխալվում այդպես մտածելով:
Ինչպես ամեն տեղ, այնպես էլ կյանքում, կան դժվարություններ, ամեն մի դժվարություն նման է մի պատի, որը քանդելուց հետո պատի ետևում կգտնես մի բան, որը առաջ չես ունեցել: Ամեն դժվարություն հաղթահարելիս՝ մենք անցնում ենք ուրիշ մակարդակ, և ամեն մի մակարդակ մեզ տալիս է նոր հնարավորություններ և գիտելիքներ: Ինչքան դժվար է մեր փորձությունը, այնքան մեծ է մեզ սպասվող պարգևը: Մարդիկ հաճախ ասում են, թե ինչու է, որ իրենց փորձություններն այսքան շատ կամ այսքան դժվար են: Ես նրանց կասեմ՝ դուք մյուսներից ուժեղ եք և ձեզ տրված փորձություններն էլ միայն դուք եք ի վիճակի հաղթահարելու: Բայց դուք հիմա մտածում եք, որ պետք չէ ուժեղ լինել, որովհետև կյանքս դժոխք է դառնալու: Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած վերելքի հետևում է համապատասխան վայրէջք: Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Չհանձնվելով և հաղթահարելով մեզ տրված փորձությունները՝  կհասնենք մի մակարդակի, որտեղ փորձություններ չկան, կա միայն սեր, ներդաշնակություն և կատարելություն:
Ասյպիսով, եկեք չհանձնվենք և հասնենք մեր կյանքի կատարելությանը:

Комментариев нет:

Отправить комментарий