Վատ է չէ, երբ գլուդ կախում ես։ Վատ է չէ, որ վստահությունդ թողնում ես գրպանումդ ու խոսելու տեղ ես փնտրում, փնտրում ու չես գտնում։
Մտածում ես գլուդ, որ պատին տաս, որ պրծնես ամենից։ Ընկերուհիս՝ Աննան՝ աչքիս լույսը, մի լավ խոսք ունի, ասում է՝ <<Քո սխալը՝ դու ես>>․․․ Ամեն անգամ ասում է, ամեն անգամ ինքն իր դեմքի ժպիտը փաթաթում է սև թղթի մեջ ու դնում իր մուգ գրպանը։ Ամեն անգամ՝ կապ չունի իմ, թե իր համար, ոնց էլ չլինի մի քանի տասնյակ արձունք կգլորի։ Իր տասնյակ արձունքն իմ հարյուրավոր արձունքների կոտորողներն են։
Պատ չես գտնում, որ գլուխդ տաս, ցավի, հասկանաս, թե ինչի ես հուսահատ։ Էլի չես պրծնում հուսահատությունից։ Դուռ ես ման գալիս, թակես, օգնություն խնդրես․․․ Ինչ էր պետք, ով էր պետք․․․
Ախր Աննան կողքիս է․․․
Комментариев нет:
Отправить комментарий