суббота, 30 апреля 2022 г.

Հեծանիվը

 Անհրաժեշտ է սեփական աշխատանքով գնել մեր երազանքների հեծանիվը,

բայց երբեմն երազանքի հասնելու ճանապարհին վերջնական մրցանակը լինում է ավելի արժեքավոր, քան սպասված երազանքը: Մենք ենք որոշում ինչպիսին լինել և ինչ վաստակ ստանալ: Մեր կյանքում հաճախ փոփոխվում են մեր ճանապարհները և դրա հետևանքով նաև այն մրցանակները, որոնք մենք ստանում ենք:

Պատմվածքի սկզբում տղան շատ էր ուզում ունենալ հեծանիվ, նա պայքարեց իր երազանքի համար, նույնիսկ ամիսներ շարունակ աշխատեց, իսկ երբ պետք է գներ հեծանիվը, իրադարձությունները փոխվեցին և նա որոշեց վաստակը նվիրել քրոջը՝ ով կարիքի մեջ էր: Մեր ընտրություններն են որոշում, թե ով կլինենք մենք և ում համար:



Комментариев нет:

Отправить комментарий