Բիլլին շարժվեց ինչ-որ ուղղությամբ։ Նա տանում էր մեզ հեռախոսների բաժին, և երբ մենք հասանք տեղ, Բիլլին ասաց․
— Վերջ, մենք հասանք հեռախոսների բաժին։ — Ասաց Բիլլին։ — Նայիր Նեո, այստեղ ամեն հեռախոսը առանձին է դրված, և ամեն մեկը իրա մանրամասն նկարագիրը ունի։ Այն աշխարհում այսպես չէ, ճի՞շտ է։
— Իսկապես։ «Ոչ կախարդական աշխարհում» այսպես չէ։ Այնտեղ բոլոր հեռախոսները իրար կողք են շարված և այսքան մանրամասն նկարագիր չկա։ Դրա փախարեն հատուկ մարդիկ կան, որոնց դու քեզ հետքրքրող հարցեր ես տալիս և նրանք դրանց պատասխանում են։
— Հա, ես գիտեմ։
— Գիտե՞ս, ո՞րտեղից։
— Դե՜, ինձ դա․․․
— Եկեք հիմա չէ։ — Կտրուկ ասաց Ջեյնը։
— Լավ, հետո կասեմ։
— Լսիր Բիլլի, հիմա, դու գիտե՞ս, որ մոդելն է ամենալավը։
— Ո՜ր մոդե՜լը․․․ Հմմմմ․․․ Հա՛, ճիշտ է, հիշեցի։ Ամենալավը «M.W.P. 83»-ն է։ Եկեք իմ հետևից, ես գիտեմ՝ այն որտեղ է։ — Պատասխանեց Բիլլին և տարավ մեզ այդ հեռախոսի մոտ։
Երբ մենք հասանք այդ հեռախոսի մոտ, ես բերանս բաց կանգնած էի։ Այդ հեռախոսը այնքան գեղեցիկ դիզայն ուներ, որ ես ապշած էի մնացել։ Բայց այդ հեռախոսի դիզայնը դեռ առաջինն էր, որ իր մեջ ինձ զարմացրեց։ Այդ հեռախոսի նկարագրի մեջ, իհարկե գրված էր, որ այն աշխարհի ամենահզոր հեռախոսն է, լիքը հիշողություն ունի, ընտիր կամերաներ, աշխարհի ամենալավ օպերացիոն համակարգ և այլն։ Բայց բացի դրանցից, նաև գրված էր, որ այն ֆիզիկապես անհնար է կոտրել։ Այն կախարդակն մակարդակի հասկանում է, թե ով է իր տերը, և եթե այն երկար ժամանակ չի լինում իր տիրոջ մոտ, կամ լինում է իրենից բավականին հեռու, ապա այն թռնում և գալիս է իր տիրոջ մոտ, անցնելով ցանկացած բանի միջով։ Բայց դա դեռ վերջը չէր։ Ամենազարմանալին դեռ դա չէր։ Եթե տերը ինչ, որ ժամանակ չի օգտվում հեռախոսով՝ այն վերածվում է փոքրիկ կոճակի։ Եթե հեռախոսի տերը սեղմի այդ կոճակին, սարքը կհասկանա, որ դա իր տերն է և նորից կվերածվի հեռախոսի, և արդեն բլոկից դուր եկած է լինում։ Իսկ եթե հեռախոսը վերցնի ինչ-որ սարքի համար անծանոթ մարդ, այն ավտոմատ բլոկվում է։
— Զարմանալի է․․․ — Ասացի ես։
— Այո, իհարկե․․․ — Մի-քիչ անհանգստացած ասաց Բիլլին։ — Այն ամենալավ հեռախոսն է․․․ Բայց․․․ Դրա, գինը։
Դրանից հետո ես ուշադրություն դարձրեցի հեռախոսի գնին։ Պարզվում է՝ այն արժի․
— 100 000 դոլա՞ր։ — Մի-քիչ զարմացած հարցրեցի ես։
— Այո, դա իսկապես մեծ գին է։ Վստա՞հ ես, որ կկարողանաս այն գնել։ — Ասաց Ջեյնը։
— 100 000 դոլարը իսկապես շատ մեծ գին է հեռախոսի համար․․․ — Ասացի ես։ — Բայց, եթե այս հեռախոսը իսկպես կարող է անել այն, ինչ այստեղ գրված է, ապա նրա համար 1 000 000 դոլար էլ ափսոս չէ տալ։
— Իսկ դու կարո՞ղ ես․․․ Լավ․․․ Իհա՛րկե, այն ամենը ինչ այստեղ գրված է, ճիշտ է։ Բայց դու իսկապես կգնե՞ս այն։
— Այդ դեպքում, այո,կգնեմ։ Բայց ինչպե՞ս են այստեղից ինչ-որ բան գնում։
— Ըմմ, նայի։ Սկզբի համար, դու պետք է վերցնես 100 000 դոլար, անցկացնես այս ապակու միջով և դնես այս հեռախոսի կողքը։ — Բացատրեց Ջեյնը։
— Ըհըն, այսինքն, իմ ձեռքը պետք է այս ապակու միջո՞վ անցնի։
— Այո, իսկ հետո փողերը կանհետանան և կգա մի մարդ, ով քեզ կհանձնի քո հեռախոսը։ — Ասաց Բիլլին։
— Լա՜վ․․․ Հեսա, մի վայրկյան․․․ — Ասացի ես և սկսեցի պայուսակս փորփրել, որ գտնեմ դրամապանակս։
Ես մի-քիչ փնտրեցի և գտա պորթմանս: Ես այնտեղից մի 100 000-նոց դոլար հանեցի։ Իսկ հետո ես արեցի այնպես, ինչպես ասաց Ջեյնը։ Դա տարօրինակ զգացում էր, բայց այն ինձ արդեն չէր զարմացնում։ Մենք մի-քիչ սպասեցինք և այդ փողը իսկապես կորավ։ Իսկ դրանից հետո մեզ մոտեցավ մի աշխատող, հանձնեց ինձ մի հատ տոպրակ և ասաց․
— Շնորհավորում ենք ձեզ ձեր գնումով։
Իսկ դրանից հետո այդ աշխատողը հեռացավ։ Ես նայեցի այդ տոպրակի մեջ և տեսա այդ հեռախոսի տուփը և մի քանի հատ փաստաթուղթ։ Ես սկզբի համար վերցրեցի այդ տուփը, բացեցի այն և համոզվեցի, որ տուփի մեջ հենց այդ հեռախոսն էր։
— Վաու, Նեո, դու գնեցիր այն։ — Հիացած ասաց Բիլլին։
— Այո, ամենինչ հենց այնպես էր, ինչպես դուք ասեցիք։ Իսկ հիմա, ժամանակն է գնել կախարդական այլ տեխնիկա։
— Կախարդական այլ տե՞խնիկա։ Դե՜, նութբո՞ւք ինչ է։ — Ասաց Բիլլին։
— Դե, հա, բայց ոչ միայն։
— Պարզ է, այդ դեպքում կրկին եկեք իմ հետևից։ — Ուրախ-ուրախ ասաց Բիլլին։
Комментариев нет:
Отправить комментарий