среда, 25 мая 2022 г.

Բույրեր տարբերողը

 Առավոտյան ծաղկավաճառի խանութը լի էր մարդկանցով:

Խանութի կողքով անցնելիս ոչ ոք չէր կարող զգալ բույրերն այնքան լավ, ինչպես զգում էր բույրեր տարբերողը: Տարածվում էր կարմիր վարդերի բույրը, այն վարդերի, որոնք պիտի հասնեին սիրահարված երիտասարդի ժպտերես ընկերուհուն: Բայց ինչ-որ բան այն չէր, կար սուր հոտ, որը կտրում էր վարդերի անուշ բույրը: Դա խնկի հոտն էր, որը խանութի մթնոլորտը փոխում էր և տխուր երանգ հաղորդում:

Երբեք խանութն այդքան լի չէր եղել հաճախորդներով, ինչպես այդ օրը: Ծաղիկների մի մասը իրենց հողից կտրված, մի մասն էլ, ընդամենը մի բաժակ հողի մեջ դրված, սպասում էին առիթի, որպեսզի հմայեին իրենց գնորդներին և թոռոմեին: Ե՞րբ կգար այդ պահը… Կգա՞ր: Իսկ առիթը կլիներ տխուր, թե՞ ուրախ: Որ ծաղիկը կհասներ սիրած աղջկան, և որոնք կթոռոմեին մահվան ձեռքերում՝ իրենց նվիրելով անկենդան արարածի: Անցորդներին կանգնեցնող բույրը խառնում էր ամենինչ իրար և շփոթեցնում նույնիսկ գլխավոր հերոսներին՝ ծաղիկներին:


Комментариев нет:

Отправить комментарий