воскресенье, 3 апреля 2022 г.

Ճաբուա Ամիրեջիբի «Հեծանիվը»


Հեծանիվը Ճաբուա Ամիրեջիբիի փոքրիկ պատմվածքն է։ Այն պատմում է մի պատանի տղայի մասին, ով պարզապես հեծանիվ էր ուզում։

Մի օր տղան իր հոր հետ գնում էր ինչ- որ տեղ։ Նրա հայրը արագ էր քայլում, իսկ ինքը՝ դանդաղ։ Այդ ընթացքում նա տեսավ մի տղայի, ով հեծանիվ էր քշում և հանկարծ իր մոտ ցանկություն առաջացավ հեծանիվ ունենալու։ Նա այդ մասին իր հորն ասաց, իսկ հայրը պատասխանեց, որ տղան աշխատի և գնի հեծանիվ։ 
Հաջորդ օրը հայրը նրան տարավ և աշխատանքի ընդունեց։ Տղան սկսեց աշխատել, ստացավ իր աշխատավարձը, հետո փոխեց աշխատանքը և այդպես մինչև ամառվա վերջ։ Նա աշխատել էր 720 ռուբլի և անհամբեր սպասում էր, թե երբ պետք է գնի իր հեծանիվը։ Բայց պատահեց մի բան, որ նա չէր ակնկալել։ Նրա քույրը՝ Քեթինոն, հավաքում էր ճամպրուկը և լաց էր լինում։ Նա պատրաստվում էր գնալ իր երջանկության հետևից, չնայած որ ծնողները դեմ էին։ Նրա ընկերը՝ Գիգլան, աղքատ էր, բայց Քեթինոն ասում էր, որ նրանք իրար սիրում են և էլ ոչինչ պետք չի։ 

Տղան, տեսնելով այդ ամենը, քրոջը տվեց իր հավաքած գումարը, և քույրը շնորհակալություն հայտնելով հեռացավ տնից։ Մի քանի ամիս անց հայրը խոսում էր մոր հետ և ասում, որ իրենց տղան լավ բան արեց քրոջը գումար տալով, և որ նա արժանի է ունենալու հեծանիվ։ Տարիներ անց և Քեթինոն ունեցավ զույգ տղաներ, հայրը նրանց հետ զբոսնում էր, իսկ տղան այդպես էլ հեծանիվ չունեցավ…

Երբեմն այն, ինչին մենք ձգտում ենք, այդքան կարևոր չի լինում, քան մեր սիրելի մարդու երջանկությունը…

Տղան շատ էր ուզում հեծանիվ ունենալ և դրա համար շատ էր աշխատել, բայց նրա համար ամենակարևորն այն էր, որ քույրը երջանիկ լինի։

Ինձ դուր եկավ պատմվածքը, այն շատ ուսուցողական էր ու հետաքրքիր։ Շատ հաճախ մենք զոհաբերում ենք չնչին բաներ, որ մենք և մեր հարազատները երջանիկ լինենք…ու դա ավելին է, քան այն, ինչ մենք ցանկանում ենք…

Աղբյուր՝ Սվետլանա Ասատրյան

Комментариев нет:

Отправить комментарий