вторник, 12 января 2021 г.

Տարօրինակ չէ՞

Ես վստահ եմ, որ տարօրինակ են բոլորի մտքերն ու գաղափարները մյուսների համար: Ես գրում եմ, գրում են շատերը, բայց քչերի գրվածքներն են կարդացվում և դառնում հասկանալի: 

Երբեմն մտածում եմ, ինչպես մարդկանց հուշումներով հասկացնել՝ գրելու ժամանակ ունեցած մտքերս, հետո հասկանում եմ, որ չեմ կարող, իմ ուզած ձևով գրելու դեպքում շատ դժվար է լինում գուշակել, իսկ հեշտացված տարբերակում կորցնում է իր խորիմաստությունը: Անիմաստ է հուշել, ես չգիտեմ իմ պատմվածք-նամակները տեղ են հասնում, թե ոչ: Մարդիկ սիրում են կարդալ հայտնի հեղինակների, գնալ գրադարան կամ գրախանութ և գնել արդեն բոլորին հայտնի մտքերը: Մի՞թե չեն հասկանում, որ հասարակ մարդկանց մտքերն ավելի անկեղծ են և կարիք չեն ունեցել «սիրունացվելու», նրանք չեն էլ մտածել տպագրվելու կամ իրենց մտքերը վաճառելու մասին, ընդհակառակը իրենց ազատ ժամանակն են տրամադրել, որ գրեն և հանգստանան: Քանի՞ իսկական ստեղծագրող է գրել գումարի համար, կարծում եմ ոչ մի: Գրքերը գրվում են, որպեսզի դուրս գան ուղեղից և չտանջեն իրենց՝ տանջեն մյուս կարդացողներին, որպեսզի գոնե մի քիչ նրանք էլ մտածեն մեզ նման, մեր անքուն գիշերների գոնե մեկ րոպեն, նրանց էլ տանջի մեզ հավերժ տանջող հարցերը: Մեր գրվածքները կարդալով, ձեզ մոտ առաջանում է երևակայական աշխարհ՝ իրականությունը խառվում է ներշնչաքին: Թեթև տարեք, մի՛ անհանգստացեք ուրիշների խնդիներով, գտեք ձեր խնդիրը և լուծեք, ոչ թե գումարեք ավելի շատ խնդիրներ և ավելի դժվար լուծումներ:

Комментариев нет:

Отправить комментарий