воскресенье, 31 января 2021 г.

Գնահատել իմացեք, մարդի՛կ

 Կարծում եմ` յուրաքանչյուր բանական էակի հասկանալի է, որ միայն գնահատել ու արժևորել կարողացողը կարող է պահպանել ունեցածն ու ձեռք բերել ավելին։

Միշտ դժգոհ լինելով, անբավարար լինելով չեք կարող առաջ շարժվել, չեք կարող նույնիսկ տեղում դոփել, քանզի այն բացասական էներգիան, որ ձեռք եք բերում բողոքելով, դժգոհելով, մի մեծ անդունդ է գոյացնելու իրական կյանքի և Ձեր միջև։ Հասկանալի է, որ կան բաներ, կան երևույթներ, որոնց Ձեզ դուր չգալու պարագայում արդարացված կլինի դժգոհությունը, սակայն եկեք պարզապես ամեն ինչի մեջ միայն լավն ու դրականը տեսնենք։ Կարողանալու համար ապրել լիարժեք, պահպանել թանկը, պետք է իմանալ, թե յուրաքանչյուրի համար ինչ կարևոր է գնահատված լինելը։ Գնահատել իմացեք, մարդի՛կ։

Комментариев нет:

Отправить комментарий