вторник, 15 декабря 2020 г.

Մի վախեցեք անհաջողություններից

 Անհաջողությունները բնականոն կյանքի բաղկացուցիչ են։

Պետք չէ վախենալ դրանցից, դրանք հուշում են, որ դուք նպատակի իրականացման ճանապարհին եք, որ դուք ճիշտ ուղով եք շարժվում։ Անհաջողությունների բացակայությունը, կարծում եմ, մտորելու տեղիք է տալիս, պետք է հասկանալ, ինչումն է կայանում դրանց բացակայությունը։ Ըստ իս, եթե շարունակ հաջողություններ եք գրանցում, չեք ունենում ոչ մի տեսակ անհաջողություն, ապա, վաղ, թե ուշ անկում եք արձանագրելու, իսկ այն շատ բարձրից է լինելու և ոչ պակաս ցավոտ։ Անհաջողությունները փաստում են, որ Ձեր կյանքում և գործերում հաջողություն և առաջընթաց կա։ Կարիք չկա վախենալ անհաջողություն բառից, հենց այդ վախը կհանգեցնի իսկական անհաջողությունների, և սեփանան հոգում բախում կառաջացնի։ Պետք է սովորել անհաջողություններին, պետք է առաջ շարժվել հենց դրանց շնորհիվ, քանզի անհաջողություններն են, որ մեզ մղում են դեպի նոր իրականություն և դեպի նոր հաջողություններ։

Комментариев нет:

Отправить комментарий