воскресенье, 13 декабря 2020 г.

Լուսնոտը (պատմվածք)

 Հեղինակ` Ալլա Թադևոսյան


Արմենը սովորում էր երաժշտական դպրոցում: Ապրում էր ընտանիքի հետ: Նա ուներ քույր` Մարին, ով նույնպես հաճախում էր կիթառի, ինչպես եղբայրը: Մարին տասնինը տարեկան էր, իսկ Արմենը տասնհինգ: Նրանք ապրում էին սեփական տանը: Տան առջև կար փոքրիկ այգի և լողավազան: Տան ամենամեծ հատվածը հյուրասենյակն էր: Հյուրասենյակի երկու կողմում կային աստիճաններ, որոնք տանում էին դեպի երկրորդ հարկ: Երկրորդ հարկում կար երկու սենյակ: Առաջին սենյակը Արմենի սենյակն էր, իսկ երկրորդ սենյակը  Մարիյի սենյակն էր: Երկրորդ հարկում էր գտնվում նաև լոգարանը: Առաջին հարկում հյուրասենյակի աջ մասում գտնվում էր խոհանոցը, իսկ խոհանոցի դիմաց Արմենի ծնողների սենյակը: Խոհանոցում կար փոքրիկ պատշգամբ։

   Մի անգամ, երբ Արմենը վերադարձել էր դպրոցից, նա բարձրացավ իր սենյակ, կատարեց տնային առաջադրանքները և պառկեց քնելու։ Նախքան քնելը նա գնաց լոգարան լվացվելու։ Արմենը արդեն գնում էր իր սենյակ, երբ տեսավ, որ Մարիյի սենյակի  լույսը վառ էր։ Նա անջատեց լույսը և դուրս եկավ սենյակից։ Տղան զգաց ինչ որ մեկի շնչառությունը, իսկ հետո լսվեց մեղեդի։ Նա շրջվեց և տեսավ մեծ աչքերով, սպիտակ դեմքով և երկար մազերով աղջկա։ Այդ զարհուրելի դեմքի վրա նկարված էր երաժշտական նոտաներ։ Արմենը վախից քարացել էր, բայց մի քանի վայրկյան անց ամենինչ վերջացավ։ Տղան բացեց աչքերը, բայց ոչինչ չէր երևում։ Նա գնաց քնելու։ Ամբողջ գիշեր տղան երազում մղձավանջներ էր տեսնում։

     Հաջորդ օրը առավոտյան նա գնաց դպրոց, իսկ դպրոցից հետո իր քրոջ հետ գնաց գիտառի։ Գիտառի պարապմունքի վերջում ուսուցչուհին հանձնարարեց գտնել <<Լիալուսին>> երաժշտության նոտաները և նվագել։ 

      Մարին և Արմենը տուն վերադարձան։ Նրանք բարձրացան իրենց սենյակները և սկսեցին փնտրել երաժշտության նոտաները։ Արդեն ուշ գիշեր էր, բայց ոչինչ չէր ստացվում։                                                                

Արմենը ուներ մի ընկեր, ով իր հետ միասին հաճախում էր գիտառի։ Տղան իր ընկերոջը՝ Դավիթին հարցրեց, արդյոք նա գտել է մեղեդին։ Բայց Դավիթը չէր փորձել գտնել, նա խնդրեց Արմենին, երբ գտնի նոտաները տեղյակ պահի իրեն։ Արմենը վերցրեց գիտառը և գնաց Մարիի սենյակ։ Մարիի սենյակի լույսը անջատված էր: Արմենը մտածեց, որ Մարին քնած է և չցանկացավ անհանգստացնել քրոջը։ Նա գնաց խոհանոցում գտնվող փոքրիկ պատշգամբ, մի փոքր հանգստանալու։ Տղան երկար ժամանակ նստել էր մութ սենյակում և լռության մեջ լսում էր ծղրիդի հանգստացնող ճռռոցը։ Ժամանակ առ ժամանակ տղան փորձում էր նվագել, բայց ապարդյուն։ Հանկարծ լսվեց երաժշտություն։ Արմենը պտտվեց։ Նորից նույն ահարկու դեմքը նայում էր ուղիղ նրա աչքերի մեջ։ Տղան վազեց դեպի խոհանոցի սպասքի մոտ և վերցնելով դանակը հետ-հետ գնաց։ Երկար տրամադրվելուց հետո բացեց աչքերը։ Այս անգամ դեմքը ծանոթ էր, և տղան այնքան էլ չվախեցավ։ Նա ուշադիր նայեց դեմքին և կրկին նկատեց նոտաներ։ Տղան դանակը ձեռքին վերադարձավ պատշգամբ, վերցրեց գիտառը և փորձեց նվագել։ Դա շատ գեղեցիկ երաժշտություն էր։ Երբ Արմենը վերջացրեց նվագելը, աղջիկը շրջվեց և հեռացավ։ Տղան ամուր բռնած դանակը  բարձրանում էր աստիճաններով։ Ամբողջ գիշեր նա գրի առավ նոտաները իր տետրում։ 

      Հաջորդ օրը տղան գնաց գիտառի։ Ուսուցչուհին հերթով լսում էր երաժշտությունները և գնահատում։ Ոչ ոք չէր գտել «Լիալուսին» երաժշտության նոտաները։ Դավիթը խնդրեց Արմենին օգնել, բայց Արմենը չգիտեր ինչ պատասխաներ։ Հասավ Դավիթի հերթը։ Դավիթը փորձեց նվագել, բայց ոչինչ չստացվեց և ուսուցչուհին հեռացրեց խմբից։ Հաջորդը Արմենն էր։ Արմենը փորձեց թաքնվել Դավիթի հետևում, բայց Դավիթը մի կողմ քաշվեց և ուսուցչուհուն ասաց, որ արդար կլինի, եթե Արմենն էլ նվագի։ Ուսուցչուհին խնդրեց Արմենին նվագել։ Այդ պահին Արմենը լարվել էր և մոռացել բոլոր նոտաները։ Հանկարծ հիշեց երեկվա սովորած երաժշտությունը։ Նա հանեց նոտաների տետրը և սկսեց նվագել: Բոլորը լսում էին Արմենի նվագը։ Այդ ժամանակ Արմենը փնտրում էր Մարիին, բայց չէր գտնում։ Երբ վերջացրեց բոլորը սկսեցին աղմկել և ծաղրել Արմենին։ Ուսուցչուհին լռեցրեց բոլորին և Արմենին կանչեց իր մոտ և հայտարարեց․

  • Արմե՛ն, ես քեզ ուզում եմ տեղեկացնել, որ դու ես ներկայացնելու մեր խումբը գիտառի մրցույթում, որովհետև միայն դու գտար «Լիալուսին» երաժշտության նոտաները և հրաշալի կատարեցիր: Այժմ պետք է հորինես նոր երաժշտություն մրցույթի համար: 

Արմենի բոլոր ընկերները եկան շնորհավորելու, իսկ Դավիթը դուրս եկավ սենյակից։ Արմենը ներողություն խնդրեց մյուսներից, և վազեց Դավիթի հետևից: Նա տեսավ Դավիթին գիտառի դպրոցի բակում: Դավիթը կանգնել էր պատի տակ: Արմենը վազեց և փորձեց խոսել ընկերոջ հետ, բայց ընկերը հարվածեց նրան: Արմենը ընկավ հատակին: Նրա բերանից արյուն էր հոսում: Դավիթը մոտ եկավ և ասաց, որ ներողություն խնդրելու համար, նա պետք է երեկոյան լինի դպրոցի ետնամուտքի մոտ, և չտեղեկացնի ոչ մեկին: Որոշ ժամանակ անց Մարին դուրս եկավ դպրոցից: Նա տեսավ Արմենին պառկած հատակին: Մարին եղբորը օգնեց վեր կենալ և տուն տարավ: Արմենը չէր ուզում ընկերոջը մատնել, դրա համար ոչինչ չասաց: Արդեն երեկո էր: Արմենը երկար ժամանակ կանգնել էր հայելու առաջ և  համարձակություն էր հավաքում: Տղան խորը շունչ քաշեց, և դուրս եկավ սենյակից: Շուրջը մթություն էր, և ոչ ոք չկար: Նա իջնում էր աստիճաններով: Արմենը զգուշությամբ բացեց դուռը և դուրս եկավ տնից: Դրսում ցուրտ էր և քիչ անց անձրև եկավ: Արմենը վերադարձավ և փորձեց դռան արանքից վերցնել բաճկոնը: Տղան վերցրեց բաճկոնը: Երբ դուրս էր գալիս լսվեց նույն երաժշտությունը և թվում էր, որ պիտի երևա նույն արարածը և վախեցնի նրան, բայց ոչինչ չեղավ: Արդեն դպրոցի բակում էր: Նա տեսավ երեք ստվեր դպրոցի ետնամոտքի մոտ: Տղան մոտեցավ և տեսավ Դավիթին, նրա եղբորը և նրա ընկերոջը: Արմենը ներողություն խնդրեց պատահածի համար: Դավիթը մոտեցավ և հարվածեց նրա դեմքին: Հետո երեքով սկսեցին հարվածել Արմենին: Տղան թուլացել էր հարվածներից և ոչինչ չէր կարողանում ասել: Հանկարծ պատի հետևից երևաց ստվեր: Տղաները մոտեցան: Արմենը բացեց աչքերը և տեսավ, թե ինչպես է ինչ որ մեկը հարվածում տղաներին: Երբ բոլորը գետնին էին, ստվերը մոտեցավ Արմենին: Արմենը տեսավ այդ ահարկու աղջկան, ով միշտ վախեցնում էր նրան: Աղջիկը մոտեցավ և օգնեց Արմենին վեր կենալ: Արմենը չնայած վախենում էր, բայց ցանկացավ շնորհակալ լինել այդ արարածին: Տղան հարցրեց նրա անունը, իսկ աղջիկը ձայն չհանեց: Արմենը ասաց, որ լավ կլինի եթե նա նորից հյուր գա իրեն, որովհետև միշտ օգնում է իրեն և կարելի է ենթադրել, որ նա երաժշտասեր է, որովհետև նրա թշին նոտաներ էին նկարված: Տղան խոսելով գնում էր և հանկարծ նկատեց, որ աղջիկը չկա: Նա շրջվեց և տեսավ, որ արդեն տան առջև է: Տղան մտավ տուն և բարձրացավ իր սենյակ: Արդեն շատ ուշ էր: Արմենը պառկեց քնելու:

      Առավոտյան Արմենը արթնացավ և նայեց սենյակի հայելու մեջ: Նրա ամբողջ դեմքը ծածկված էր կապտուկներով: Նա ստիպված էր գնալ Մարիի սենյակ և դեմքը ծածկող քսուկ խնդրել: Նա բացեց Մարիի սենյակի դուռը: Մարին արդեն արթնացել էր: Տղան քսուկ խնդրեց Մարիից, իսկ Մարին պատասխանեց, որ պետք չէր լսել Դավիթին և կռվի բռնվել նրա հետ: Արմենը հարցրեց, թե որտեղից նա գիտի այդ ամենը, իսկ քույրը պատասխանեց, որ տեսել է երեկ առավոտյան դպրոցի պատուհանից: Մարին գնաց քսուկը բերելու: Տղան պտտվում էր սենյակում, երբ Մարիի մահճակալի տակ նկատեց ինչ որ բան: Նա կռացավ, որ վերցնի, բայց Մարին այդ պահին ասաց, որ քսուկը արդեն բերել է: Տղան ծածկեց կապտուկները և գնաց դպրոց: Երեկոյան դպրոցից տուն վերադարձավ, կատարեց տնային առաջադրանքները և պառկեց քնելու: Արմենը հիշեց, որ Մարիի մահճակալի տակ ինչ որ բան էր ընկել, և գնաց Մարիի սենյակ, նրան զգուշացնելու: Սենյակի լույսը վառ էր: Արմենը դռան արանքից տեսավ, որ Մարին կռացել էր և ինչ որ բան էր ման գալիս: Հետո նա տեսավ, որ Մարիի աչքերը փակ էին։ Արմենը քարացել էր, երբ տեսավ, որ Մարին մահճակալի տակից վերցնում է դիմակ։ Դա այն դիմակն էր, որ կրում էր այն աղջիկը, ով սկզբում վախեցնում էր Արմենին, իսկ հետո օգնել էր տուն վերադառնալ։ Արմենը վազեց արթնացնելու Մարիին, բայց Մարին ոչինչ չէր լսում։ Արմենը գնաց արթնացնելու ծնողներին, բայց հետո հասկացավ, որ այդ դեպքում ծնողները կիմանան իր կռվի մասին։ Տղան ամենինչ փորձեց Մարիին արթնացնելու համար, բայց ապարդյուն։ Հետո նա նկատեց, որ դիմակի նոտաները փոխվել էին։ Արմենը վազեց իր սենյակ վերցրեց գիտառը և վերադարձավ Մարիի սենյակ։ Երբ վերադարձավ, Մարին սենյակում չէր։ Տղան սկսեց փնտրել։ Վերջապես գտավ։ Մարին նստել էր խոհանոցի պատշգամբում։ Արմենը նստեց Մարիի կողքին և սկսեց գրի առնել նոտաները։ Վերջացնելուց հետո Արմենը վերցրեց նոտաները և գնաց քնելու։

       Առավոտյան Արմենը շուտ էր արթնացել։ Նա պիտի գնար մասնակցելու գիտառի մրցույթին։ Տղան վերցրեց նոտաները և Մարիի հետ միասին գնաց մրցույթին։ Բոլորը հավաքվել էին դպրոցի գլխավոր դահլիճում։ Արմենը վերցրեց նոտաների տետրը և գնաց վերջին անգամ նվագելու երաժշտությունը։ Նա մտքում նոտաները կրկնելով գնում էր, երբ միջանցքում հանդիպեց Դավիթին, նրա եղբորը և ընկերոջը։ Բոլորի դեմքերը պատված էին կապտուկներով։ Նրանք հարվածեցին Արմենին, վերցրեցին նոտաների տետրը և պատռեցին։ Արմենը վեր կացավ և փորձեց միացնել թղթի կտորները։ Ոչնչ չէր ստացվում։ Նա վազեց դեպի դահլիճ, գտնելու Մարիին։ Արմենը Մարիին պատմեց այն ամենը ինչ եղել էր վերջին օրերի ընթացքում։ Մարին կարծեց, որ Արմենը կատակում է, բայց տեսնեով Արմենի լուրջ և վախեցած դեմքը մտափոխվեց։ Արմենի ելույթի ժամանակն էր։ Տղան վախեցած  բեմ բարձրացավ։ Ամբողջ դահլիճում նստած էին մարդիկ, ովքեր սպասողական հայացքներով նայում էին Արմենին։ Տղան երկար նայեց, բայց չգտավ Մարիին։ Հանկարծ նկատեց Դավիթին, ով քմծիծաղով նայում էր նրան։ Արդեն բոլորրը հոգնել էին և խնդրեցին տղային դուրս հրավիրել բեմից։ Արմենը արցունքները աչքերին հեռանում էր բեմից, երբ լսեց մարդկանց ճիչեր։ Տղան շրջվեց և տեսավ, որ Մարին կրել է դիմակը և մոտենում է Արմենին։ Արմենը վերադարձավ բեմ, և նայելով դիմակի վրայի նոտաներին սկսեց նվագել։ Բոլորը վախեցած էին, բայց նրանց դուր էր գալիս մեղեդին և չէին ուզում ընդատել տղային։ Երբ Արմենը վերջացրեց, բոլորը սկսեցին ծափահարել։ Արմենը դուրս եկավ բեմից: Նրան մոտեցավ Դավիթը և ասաց, որ ներել է նրան, իսկ Արմենը հարվածեց Դավիթին և պատասխանեց, որ իրեն պետք չեն այդպիսի ընկերներ։ Մարին գրկեց Արմենին։ Արմենը, հարցրեց, թե որտեղ էր Մարին, իսկ աղջիկը պատասխանեց, որ գնացել էր դիմակը բերելու: Մարին չէր կարողանում հիշել, թե որտեղից իրեն այդ դիմակը, դա նա չէր տեսել, բայց Արմենի պատմածներից հետո գտավ այն: 

     Համերգը ավարտին էր մոտեցել մնացել էր հայտարարեին հաղթողի անունը: Վերջապես հայտարարեցին Արմենի անունը: Արմենը բեմ բարձրացավ, բայց բոլորը վախեցած էին և չգիտեին ինչ անել: Ի վերջո մարդիկ սկսեցին բողոքել, որ Արմենը հեռացվի մրցույթից, որովհետև նա դիմել էր ինչ որ մեկի օգնությանը: Ժյուրին որոշեց Արմենին հեռացնել մրցույթից և մրցանակը տալ մեկ այլ մասնակցի: 

      Հաջորդ օրը Արմենը, երբ դպրոցից տուն վերադարձավ Մարին ասաց, որ որոշել է գնալ բժշկի և իմանալ իր հետ կատարվող դեպքերի պատճառը: Մարին ամենինչ պատմել էր ծնողներին, բայց ծնողները գրկեցին Արմենին և ասացին, որ շատ խիզախ տղա է:   

       Հիվանդանոցում բժիշկը պատմեց, որ նման դեպքերում մարդու մոտ առաջանում է ոչ լիարժեք արթնացում, և ձևավորվում է լուսնոտություն հիվանդությունը: Արմենը բժշկին ցույց տվեց դիմակը և ասաց, որ նոտաներ էին գրվում դիմակի վրա, բայց բժիշկը պատասխանեց, որ ոչինչ էլ չկա գրված, դա պարզապես տղայի երևակայությունն էր, որովհետև տղան իսկական երաժիշտ է: Այս ամենը պատմեցին մրցույթի ժյուրիներին և ի վերջո հաղթող ճանաչվեց Արմենը: Դրանից հետո Արմենը նայում էր դիմակին և հորինում նորանոր երգեր և երաժշտություններ:


Комментариев нет:

Отправить комментарий