четверг, 3 декабря 2020 г.

Եվրոպայում ստեղծել են տարեցներին օգնող սարք

Թարգմանությունը` Արեգ Նշանյանի

 Եվրոպացի գիտնականները աշխատում են նոր անհատականացված սարքի վրա, որն իր բնույթով նման է անձնական մարզչի և նպատակ ունի աջակցել տարեց մարդկանց մտքի, մարմնի և հոգու առողջության պահպանմանը: Ինչպես է աշխատում նորույթը և ինչ են մտածում փորձի մասնակիցները սարքի մասին:

67 տարեկան Կոր Խոյկելսը- 30 հոլանդացիներից մեկն է, որը փորձարկում է NESTORE մարզման նոր անհատականցված համակարգը: Այսօր մասնագետը նրան ցույց կտա, թե ինչպես է աշխատում սաքրը, որը նախատեսված է օգնել նրան ճիշտ սնվելու, սպորտով զբաղվելու և սոցիալական կյանք վարելու հարցերում: Նորույթը մշակվում է ակտիվ և երջանիկ ծերության ապահովմա եվրոպական ծրագրի շրջանակում:

Ռոտերդամի համալսարանի գիտաշխատողը ցուցադրում է Կորայի հյուրասենյակում տեղադրված սարքը:

«Մենք կարծում ենք, որ այսօր ունենք բոլոր տարրերը, որոնք մեզ թույլ կտան խոսել ամբողջական մոտեցման մասին»: Մեզ մնում է միայն պարզել, արդյոք գաղափարը ընդունելի է և դուր է գալիս տարեց օգտվողներին-նշում է աղջիկը:

Համակարգը պետք է հավաքագրի հնարավորինս շատ տեղեկատվություն, օրինակ՝ սառնարանի ցուցիչը  պետք է հետևի թե ինպես է սնվում Կորը, որքան հաճախ է  օգտվում խոհանոցից: Դիտարկումների արդյունքների հիման վրա համակարգը կմշակի անհատական առաջարկություններ:

«Դուք ցուցիչը տեղադրում եք սառնարանի դռանը և այն սկսում է չափել, թե երբ և քանի անգամը բացվում դուռը: Դա թույլ է տալիս պատկերացում կազմել մարդկանց սովորությունների մասին» բացատրում է Զիլան:

Կորը շատ լավ վիճակում է, և գիտնականները հույս ունեն, որ նա այն կպահպանի երկար տարիներ: Տղամարդը հետաքրքրությամբ է մասնակցում փորձին:

 «Ես չեմ պատրաստվում փոխել իմ ամբողջ ապրելակերպը, բայց ես պետք է ուշադիր լսեմ և հաշվի առնեմ սարքի ցուցումները».- նշում է նա: «Բայց ես չեմ պատրաստվում վերաձևել իմ ամբողջ ապրելակերպը և սովորությունները, դա լավագույն գաղափարը չէ:

NESTORE համակարգը լույս աշխարհ է եկել Միլանի ճարտարագիտական համալսարանում: Բազմաթիվ ցուցիչներ միանժամանակ դիտարկում են ձեր ֆիզիկական վիճակը և հասարակական  գործունեությունը, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս մշակել առաջարկություններ, թե ինչը բարելավել և ինչպես ապրել ավելի ուրախ:

Թիմը  հատուկ ուշադրություն է դարձնում թիրախային խմբի համար սարքի հարմարեցման հարցին:

Հետազոտող Մարտինա Սկանյոլի պարզաբանում է. «Մենք ուսումասիրել ենք, թե ինչպես է տարեց մարդը փոխազդում սարքի հետ, գրանցել նրա շարժ ու ձևը, որպեսզի ապարանջանն ավելի լավ հարմարացնենք 

 դաստակին»:

Գերծանր խնդիր է ստեղծել ոչ ագրեսիվ մի համակարգ, որը հիմնվում է ամբողջական մոտեցման վրա և հաշվի է առնում հոգու և մարմնի խնամքի հարցը: Առավել ևս, որ սարքը պետք է լինի հնարավորինս պարզ:

Ջուզեպե Անդրեոնին զբաղվում է կենսաբժշկական դիզայնով:

«Օգտագործման պարզությունը հեշտ է միայն առաջին հայացքից», -ասում է նա, «խոսքը ոչ թե կոճակների քանակի նվազեցման  մասին է, այլ սարքի և մարդու փոխազդեցության և զգայունականության ձեռքբերման մասին է: Անհրաժեշտ է, որպեսզի սարքը արձագանքի ճիշտ այնպես ինչպես մարդն է ակնկալում, այդ տրամաբանությունը, ինտուիցիան հիմնարար են:

NESTORE նախագծի խումբը հետաքրքրված է տարբեր երկրների  կամավորների օբյեկտիվ գնահատականում, թե արդյո?ք սարքը օգնում է իրենց:

«Իհարկե, մենք` մասնագետներս, մշակողներս և հետազոտողներս, համարում ենք որ ամբողջական մոտեցումը լավագույն ընտրությունն է, բաց արդյո՞ք թեստերի մասնակիցները կհամաձայնվեն մեզ հետ».-  հարցը տալիս Կանան Զիլան,-«Մենք չունենք նախապես կանխորոշված նպատակ: Համակարգը լավացնելու համար մենք սպասում ենք նրանց արձագանքներին:»

Նիդերլանդներում, Իտալիայում և Իսպանիայում անցնում են նորարարության փորձարկումներ, որոնք կտևեն երեք ամիս: Փորձին կմասնակցի 90 մարդ:

Աղբյուր` https://ru.euronews.com/2020/10/26/nestore-personal-coach

Комментариев нет:

Отправить комментарий