среда, 2 декабря 2020 г.

Մարդն է ժամանակը առաջ տանում, թե ժամանակը՝ մարդուն

Հեղինակ` Ալլա Թադևոսյան

 Հապա բացիր հեռախոսդ և նայիր վերև։ Այնտեղ երևում է հեռախոսի լիցքը՝ «զայրադկան», և ժամը։ Եթե դու երկար նայես ժամին, լիցքը կպակասի, և ի վերջո հեռախոսը կանջատվի, և դու այլևս ոչինչ չես կարողանա անել։ Իսկ մինչ այդ, դու կարող էիր սովորել նոր ծրագրեր և դրանով կյանքդ բարելավվել, բացի այդ կյանքդ էլ հետաքրքիր կանցնի, և դու կկարողանաս լավ ապրել, կգտնես աշխատանք, իսկ եթե հաշվես, թե ինչքան ժամանակ է անցել կամ մնացել, մյուս ժամանակդ էլ կանցնի  և դու էլ «կանջատվես»։

Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, հավատում էիր այն ամենին, ինչ ասում էին, հավատում էիր ծնողներիդ, հետո դառնում ես դեռահաս և սկսում ես հասկանալ, որ ծնողներդ սխալ են, և դու ավելի ճիշտ ես։ Վատ չէ, որ դու սեփական կարծիքդ ունես, բայց դու վստա՞հ ես, որ ճիշտ ես։ Երբ փոքր էիր, քո ճիշտը ուրիշ էր, հիմա ուրիշ է, իսկ հետո․․․։ Իսկ գուցե հետո չկա՞: ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․//////////////////////////////////////////////․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։ Ի՞նչ էր սա։ Հեղինակի մատն էր կպե՞լ։ Հապա ուշադիր նայիր, սկզբում մեկ կետ էր, հետո գծիկներ, հետո նորից կետեր և վերջում վերջակետ։ Իրականում սա մարդու կյանքն է։ Հոգնեցիր, չէ՞, այս գրական բառերից, ոնց որ կյանքից հոգնած լինեն։ Հա, չէ՞, չեն ուզում անկեղծ խոսեն, ուզում են թողնել լավ տպավորություն, կրթված երևան, բայց արդյո՞ք նրանք անկեղծ են: Մի կորցրեք ժամանակ կեղծավորություն անելով ու ինքներդ ձեզ խաբելով, եղե՛ք անկեղծ:

Комментариев нет:

Отправить комментарий