понедельник, 7 декабря 2020 г.

Գուլպաների պատմությունը

 Թարգմանությունը` Մարգարիտա Բեշլիյան

Գուլպաների պատմությունը սկսվում է հին ժամանակներից: Հին Հունաստանում տիկնանց համար մեծ փրկություն էր փափուկ կաշվե հողաթափերը՝ գուլպաների նախնիները, որոնցով նրանք կարող էին տաքացնել իրենց ոտքերը՝ ցուրտ գիշերներում: Տղամարդիկ՝ համարելով իրենց «բարձր կաստայի» ներկայացուցիչներ, գուլպաներ չէին հագնում: Նրանց պատկերացմամբ դա ամոթալի բան էր: Մինչ տղամարդիկ իրենց կարծում էին աշխարհի տերը, կանայք ընդհակառակը, զգում էին պաշտպանված ոտքերի ամբողջ հաճույքը: Հույն կանայք «կաշվե հողաթափերը» սկսեցին նաև տանից դուրս օգտագործել: Այնուհետև կես դար անց գուլպաները հույների շրջանում դարձան զգեստապահարանի պարտադիր մաս:

История носков

Միջնադարում գուլպաների տարածումը ունեցավ էվոլուցիոն թռիչք: XV դարը դարձավ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնատարների կյանքում աներևակայելի շքեղություն դարաշրջան: Նրանք փորձում էին ամեն ինչ դարձնել շքեղ` կահույքից մինչ ներքնազգեստ: Այս ամենը չանցավ նաև գուլպաների կողքով, «կաշվե հողաթափերը» փոխարինելու եկան կտորից պատրաստված հաստ գուլպաները: Այդ գուլպաները արդեն ծածկում էին ամբողջ ոտքը:

Բանակի ցանկությամբ ստեղծվեց գուլպաների նոր տեսակ՝ գոլֆեր: Իրենց ոտքերը պաշտպանելու համար զինվորները սկսեցին հագնել դրանք որպես ամուր «ծածկոցներ»: Այդ նորամուծությունը գնահատվեց Եվրոպայի կառավարիչների կողմից (նրանք համազգեստի այդ հատվածը համարում էին շատ էլ գրավիչ), նրանք ցանկանում էին նույնպիսի հագուստ ունենալ իրենց զգեստապահարանում: Այդ ժամանակից սկսած Իտալիայում հայտնվեցին «տաբատները»:

Почему британцы так любят разноцветные носки? | Афиша Лондон

Իսկ Իսպանիայում սկսեցին կրել թանկարժեք գործվածքից պատրաստված գուլպաներ (չուլկիներ), որոնք զարդարված էին ասեղնագործությամբ և թանկարժեք քարերով: Նման չուլկի֊գուլպաները կրում էին բացառապես տղամարդիկ՝ ովքեր ազնվականներ էին, դրանք անգամ կարող էին փոխարինել սովորական տաբատը: Դրան հակառակ` Մեծ Բրիտանիայում այդպիսի գուլպաների հիմնական սպառողները կանայք էին: Այս ամենը Ելիզավետ Առաջինի շնորհիվ էր, նա մետաքսե գուլպաների (գոլֆեր) մեծ երկրպագու էր և նպաստում էր այս տեսակի 《տեքստիլ արդյունաբերության》 զարգացմանը: Գուլպաների պատմությունը փոխվում է չուլկի֊գուլպաներ գործող մեքենայի գյուտից սկսած (16֊րդ դարի ավարտ), ինչից էլ սկսվեց գուլպեղենի զանգվածային արտադրությունը: Այնուհետև մի քանի դար անց` Ֆրանսիայում, ստեղծվեց գուլպաների տրիկոտաժի առաջին մեքենան:

Средневековье: мода служила чётким разделением между слоями общества —  МОЛОДОСТИ ВИВАТ!

Մինչ այդ Ռուսաստանում խառնաշփոթություն էր տիրում, և ոչ ոք չէր մտածում ասեղնագործ տաբատի կամ գուլպաների մասին: Քիչ էին այն մարդիկ, ովքեր ցանկանում էին իմանալ, թե ինչ են հագնում թագավորները իրենց երկար հագուստի տակ: Իսկ այ կանայք և տղամարդիկ հագնում էին իրենց նորաձև գուլպաները, որոնք կոչվում էին 《օնուչի》(կտավի պարզ գործվածք): Նրանք գործվածքի քառակուսի կտորներ էին փաթաթում իրենց ոտքերին և հագնում կոշիկներ: Նրանք օնուչիները պարանով կապում և ամրացնում էին ոտքերին, որպեսզի դրանք ամուր մնային:

Что вы знаете про обмотки? - Злой Леший — КОНТ

Մոտ հարյուր տարի առաջ հայտնվեցին այն գուլպաները, որոնք մենք մինչ օրս հագնում ենք: Մեծ պահանջարկ ունեցան էլաստիկ ժապավենով գուլպաները, կարճ գուլպաները, որոնք միայն ծածկում են ոտքը և նեյլոնե գուլպաներն ու զուգագուլպաները: 20֊րդ դարի սկզբին գուլպաների հարցով զբաղվեցին դիզայներները, որովհետև ոտքերը կոշիկից, փոշուց և կեղտից պաշտպանելու անհրաժեշտություն արդեն չկար։ Փորձեր էին կատարում նյութի և ռեզինի գույնի հետ: Եվ հիմա գուլպաները, զուգագուլպաները և կիսագուլպաները զգեստապահարանի նույնքան կարևոր մասն են, որքան զգեստները, տաբատներն ու սվիտերները:

Աղբյուր` Носки

Комментариев нет:

Отправить комментарий