вторник, 1 декабря 2020 г.

Դյումա «Կամելիազարդ տիկինը»

 Հեղինակ` Մարիա Դարբինյան

Կինը, ով վաճառել է իր մարմինը, հենց դրանով վնասել է իր հոգին։ Հիվանդությունը նրան տրվում է որպես մեղքերի թողություն, սակայն նրան տրվում է մի նոր ուղի, նոր սեր: Բայց ամեն դեպքում, այստեղ գրքում շատ բարզ ցույց է տրվում, թե ինչպես է կինը մնում իր բարձրունքում:

Գրքում հերոսուհու կերպարը տիպիկ 19-րդ դարի փարիզյան թեթևաբարո կանանց կերպար է առաջին հայացքից, բայց երբ թափանցում ես գրքի մեջ, իրոք հենց ձեր նշած «սիրելը», զգում ես գրքի վերջին էջը ընթերցելուց հետո։ Այն կնոջ համար, որին դաստիարակությունը ճանաչել չի տվել բարին, Աստված գրեթե միշտ բացում է երկու ճանապարհ, որով նրանք ընթանում են: Այդ ճանապարհներն են` տառապանքը և սերը: Դրանք դժվարին ճանապարհներ են: Ովքեր հասնում են դրանց, արյունոտում են իրենց ոտքերը և պատառոտում ձեռքերը, բայց միևնույն ժամանակ ճանապարհի տատասկների վրա են թողնում մոլության զարդերն ու ճանապարհի ծայրը ժամանում այն մերկությամբ, որից ոչ ոք չի կարմրում Աստծու առաջ:Նրանք, որ այդ հանդուգն ճամփորդուհիներին հանդիպում են, պարտավոր են օգնել նրանց և բոլորին ասել, որ հանդիպել են նրանց, որովհետև հրապարակելով այդ, ճանապարհ են ցույց տալիս նրանց:

Երբ կլանվում ես գրքի մեջ, յուրաքանչյուր տողը ապրում ես դու ինքդ , լսում ես հեղինակի խոսքը գիրքը քեզ տեղափոխում է 1847թ. Փարիզ;

Комментариев нет:

Отправить комментарий