пятница, 4 декабря 2020 г.

Սակեի պատմությունը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում սակե խմիչքը, հայտնի է գրեթե բոլորին։ Շատերը կարծում են, որ այն բրնձից պատրաստված օղու տեսակ է։

Սակայն, դա այդպես չէ։ Իրականում սակեն ոչ միայն օղի չէ, այն ալկոհոլային խմիչքների առանձին ուղղություն է։ Սակեի պատմությունը հաշվվում է ոչ մեկ հարյուր տարի և իր սկիզբն առնում է, իհարկե, Ճապոնիայում։ Խմիչքի իրական անվանումը «նիխոնսյու» է։ Իսկ մեզ հայտնի «սակե» բառը ճապոնական խոսելաոճ է՝ այնպես, ինչպես Ռուսաստանում օղին կարող է անվանվել «беленькая» կամ «горькая»։ Բայց քանի որ աշխարհում ավելի շատ արմատավորվեց «սակե» անվանումը, խմիչքy սկսեցին վաճառել այդ անվանումով։ Ալկոհոլային խմիչքը պատրաստում են բրնձի ֆերմենտացիայի կամ խմորման ճանապարհով։ Քանի որ արտադրությունում կիրառվում է պաստերիզմացման գործընթացը, այլ ոչ թե թորման, ուստի խմիչքը կարելի է դասել ավելի շուտ գարեջրի կատեգորիային, քան օղու։ Ավելին, սակեում անսովոր խմորում է տեղի ունենում, դրան հատուկ տերմինով են անվանում՝ բորբոսային խմորում, որն ավելի ճիշտ է։ Սակեի պատմության մեջ գրանցվել է մի հետաքրքիր փաստ` նախկինում գոյություն է ունեցել ավանդական մեթոդ, որն ունի իր առանձնահատկությունը. խմորման գործընթացն արագացնելու համար անհրաժեշտ էր ծամել բրնձի հատիկները և թքել տարայի մեջ: Այդպես էին վարվում սակե պատրաստող վարպետները:դեռ երկու հազար տարի առաջ Այնուամենայնիվ, ըմպելիքի բաղադրատոմսը Ճապոնիայի բնակիչները չեն հորինել, նրանք միայն հիմք են ընդունել Չինաստանում բրնձի գարեջրի պատրաստման սկզբունքները, դրանք լրացնելով, որպեսզի սակեն ավելի թունդ դառնա և տարբերվի իր առանձնահատուկ համով: Պատմության մեջ առաջին սակեն նախատեսված էր միայն կայսեր և միապետների համար։ Սովորական բնակչության մեջ սակեն տարածում գնավ միայն X դարում։ Զանգվածային արտադրության համար օգտագործվել է կորձի (ծառատեսակ) կաղապարը, որը ճապոնացիներին ազատեց խմիչքի համար բրնձի հատիկներ ծամելու անհրաժեշտությունից, ինչպես նաև գործընթացն ավելի հիգիենիկ դարձրեց:
XVII դարից սկսվում է սակեի արտահանումը եվրոպական երկրներ։ Կա մի տեսություն, որ սակեն տաք են ըմպում։ Իսկապես , կարելի է և այդպես։ Չնայած ճապոնական ասացվածքն ասում է `«Լավ սակեն խմիր սառը։ Վատը ` տաք»։
Այսպիսով, տաքացրած սակեն համարվում է ոչ այնքան լավ որակի խմիչք, ինչն էլ ցանկանում են թաքցնել։ Հետաքրին այն է, որ Ճապոնիայում սակեն ավելի նախընտրելի է, քան այլ եվրոպական ալկոհոլային խմիչքները։ Ամենից շատ բրնձի «օղին» պահանջարկ ունի Ֆրանսիայում և Միացյալ նահանգներում։

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История саке

Комментариев нет:

Отправить комментарий