четверг, 28 января 2021 г.

Մենք հրեշներ ենք:)

 Երբ երեխա էի, վախենում էի անկողնու տակի հրեշից, իսկ հիմա հասկանում եմ, որ այդ հրեշը այլևս վախենալու չէ: Ոչ այն պատճառով, որ իրական չէր, այլ այն, որ ավելի «վատ» հրեշների եմ տեսել…


Խնդրեմ, գիշերվա… չգիտեմ որ ժամն է, բայց մութ է... փոքր եղբայրս արթնացավ և հիշեցրեց նույն հրեշին: Միթե՞ ես էլ եմ հրեշ ինչ-որ մեկի համար: Առաջ մտածում էի, որ ընկնելուց հետո, երբ մայրիկը վերքը մշակում է, ավելի ուժեղ ցավ չկա, իսկ այդ ցավի «բուժումը» մայրիկի փչելն էր: Հիմա դուրս կգամ պատշգամբ, որպեսզի քամին ավելի ուժեղ փչի և հանգցնի հոգու տաք ցավը: Ամենաանտանելին այն է, երբ ոմանք քեզ առավոտյան արհամարհում են, դու նույնպես, որովհետև չես կարողանում խոսել, թող իրենք առաջին քայլն անեն: Ճիշտ եք, ես էլ եմ հրեշ, ինչպես բոլորս…, բայց գիշերը երկու հրեշ չի լինում, դու դառնում ես մարդ, ով լաց է լինում իրեն հիշելուց, իսկ անկողնու տակի հրեշը մնում է և հետևում քո հրեշ դառնալուն՝ մանկությունից մինչև վերջ:

Комментариев нет:

Отправить комментарий