четверг, 14 января 2021 г.

Անհանգստություն

 Ի՞նչ է կատարվում: Երևակայություն, թե՞ իրականություն: Ամեն ինչ խառնվել է իրար: Ես զգում եմ մարդկանց հոգեվիճակը ու ինքս էլ մոլորվում  խորության մեջ:

Մի՞թե կան մարդիկ, ովքեր չգիտակցելով ինձ հասկանում են: Մտքերս խառն են, չեմ կարողանում ձևակերպել, բայց շատ եմ ուզում նամակս տեղ հասնի: Նույնիսկ նամակի իմաստն էլ չգիտեմ, երևի հիշեցում է, որ յուրաքանչյուր մանրուք, կարող է կարևոր լինել մյուսների համար: Առաջին տպավորությունը նետեք աղբարկղը և այն կարծրատիպը, որ մարդ չունի հնարավորություն երկրորդ անգամ թողնել առաջին տպավորություն: Արդեն չգիտեմ` ինչքան եմ մտածել: Կանաչից դեպի սև գույների անցում, որը թողնում է խորության տպավորություն, իսկ ի՞նչ կա դրա ներսում, դատարկություն… 

Չեմ կարծում, մարդկանց վաղուց եմ ճանաչում, չեն սիրում ցույց տալ իրենց ամենամութ կետը, որը կարող է լինել վախ, երազանք, սեր… 

Խառն են մտքերս չեմ կարող ձևակերպել, միգուցե՞ օգնես:

Комментариев нет:

Отправить комментарий