понедельник, 4 января 2021 г.

Պոնչոյի պատմությունը

Պոնչոն՝ լատինամերիկյան ավանդական վերնազգեստի տեսակ է: Այն իրենից ներկայացնում է բավականին մեծ ուղղանկյունաձև կտոր, որի կենտրոնում գլխի համար կտրվածք է արված։

Պոնչոն ստեղծել են հնդիկները Հարավային Ամերիկայում և այն նրանց ազգային հագուստն էր: Նրանք գնահատում էին պոնչոն հարմարավետության համար: Այս հագուստը չէր սահմանափակում շարժումները և միևնույն ժամանակ բավականին տաք էր: Ենթադրվում է, որ մարդիկ սկսել են օգտագործել պոնչոն XIII-XIV դարերում: Առաջին տարբերակները պարզ էին և շատ նման էին միմյանց: Դրանք ուղղանկյունաձև կտորներ էին, որոնց կողմերն էին 1.5մX1.5մ կամ 1.5մX2մ: Դրանցում թևեր կամ հագուստի այլ տարրեր չէին նախատեսվել, այլ միայն գլխի համար կլոր կտրվածք:

Պոնչոն պատրաստում են կենդանու մազերից: Գյուղացիներն ու այլ հասարակ մարդիկ հագուստի արտադրության համար օգտագործում էին ավասկու գործվածք, այն կոպիտ էր, քանի որ հյուսված էր լամայի բրդից: Իսկ լավ եկամուտ ունեցող մարդիկ՝ փոխարինում էին ալպակայի կտորով, որը ավելի մեղմ էր ու տաք: Հնդկական ցեղերի ղեկավարները կրում էին ամենաթանկ պոնչոները, որոնք պատրաստված էին վիկունայի բրդից:

Հին ժամանակներում, այն տարածքներում, որտեղ այժմ գտնվում է Պերուն, պոնչոյի արտադրությունն իսկական արվեստ էր: Այս արհեստով զբաղվում էին միայն Պատագոնիայի որոշ շրջանների արհեստավորներ, իրենց արտադրանքը գնահատվում էր ամբողջ մայրցամաքում: Զարմանալին այն է , որ կոպիտ գործվածքով պոնչոները պատրաստվում էինք կանանց կողմից, իսկ նուրբ գործվածքները `տղամարդկանց

Պոնչոյի ձևավորման համար օգտագործվում էր ասեղնագործություն, ծոպեր, ինչն էլ այս հագուսը դարձնում էր գրավիչ: Հենց դա էլ հիմնական դեր խաղաց, որ եվրոպացիներին հետաքրքրեց այս տեսակի հագուստը: Ինչ-որ ժամանակ անց պոնչոն լավ հագուստի փառք էր վայելում ոչ միայն Հուսիսային Ամերիկայում, այլ նաև Եվրոպայում:

Բայց պոնչոյի պատմությունն այսքանով չի ավարտվում: Հագուստի այս տեսակը նորաձևություն մտավ 20-րդ դարի երկրորդ կեսի սկզբերին, երբ այն սկսվեց ցուցադրվել Եվրոպայում մոդելյեռների ցուցադրությունների ժամանակ: Պոնչոն ենթարկվել է նշանակալից փոխակերպումների՝ պարանոցի բացվածքը և կտրվածքները դարձել են տարբեր ձևերի, հայտնվել կտրվածքներ ձեռքերի համար , գրպաններ , կնգուղներ , ճարմանդներ , օձիգներ: Բացի այդ, դիզայներները սկսեցին ստեղծել տարբեր հագուստներ, որոնցում օգտագործվում էր պոնչոյի ոճը: Նյութերը փոխվեցին. դրանք դարձան ավելի գործնական, ավելի մեղմ և հարմարավետ: Հայտնվեցին գորվծած պոնչոներ, որոնք գնորդների շրջնում ձեռք բերեցին մեծ հանրաճանաչություն:

Համենայն դեպս տրադիթիոնալ պոնչոն ոչ մի տեղ չանհետացավ և մարդիկ շարունակում են կրել այն: Դասական պոնչոն ունի ազատ բացվածք, նրա ծայրերը կախվում են մինչև ազդրեր, զարդարանքը բացակայում է, իսկ դեկորը մինիմալ է: Պոնչոն ունիվերսալ է: Այն կարելի է կրել ջինսի, սովորական տաբատի, կիսաշրջազգեստի հետ: Այն թաքցնում է նիհարությունը և ավելորդ քաշը, միաժամանակ կնոջը օգնում է մնալ էլեգանտ: Հնարավոր է, այս առավելություններն էլ պահպանում են գնորդի հետաքրքրությունը այս հագուստի տեսակին:

Թարգմանեցին ՝ ԷլինանԳոհարը և Էլենը
Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий