среда, 13 января 2021 г.

Թղթե քաղաքներ

 «Թղթե քաղաքներ» վեպը ամերիկացի գրող Ջոն Գրին վեպն է։ Տպագրվել է 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։

Վեպը գլպավոր հերոսը Քվենթին Ջեյկոբսենն է, մյուս հերոսները նրա ընկերներն են՝ Բենը, Ռադարը և Լեսլին։ Նրանք մի առաքելություն ունեին՝ գտնել նրանց ընկերոջը՝ Մարգոյին, ով հեռացել էր տնից և հուշումներ էր թողել։
Դեպքերը կատարվում են ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։
Մարգոն և Քվենթինը հարևաններ էին, և երբ նրանք փոքր էին նրանք գտնում են մի մարդու դիակ, ով ինքնասպան էր եղել։ Այդ դեպքից հետո նրանք իրար հետ էլ չեն շփվում։ Անցնում են տարիներ և ավարտական երեկոյից մեկ ամիս առաջ Մարգոն որոշում է գնալ տնից, բայց դրանից առաջ կատարել իր վրեժը Քվենթինի հետ։ Դրանից հետո Մարգոն հեռանում է։
Քվենթինը սիարհարված էր Մարգոյին և նրա հեռանալու փաստը նրան տխրեցրել էր։ Հանկարծ նա գտնում է հուշումներ, որոնց շնորհիվ կկարողանար գտնել Մարգոյին։ Հուշումներն միջոցով Քվենթինը և իր ընկերները լինում են տարբեր տեղերում, անցնում են շատ բաների միջով։ Նրանք գտնում են Մարգոյին, բայց պարզվում է, որ Մարգոն չի ցանկացել, որ փնտրեն իրեն։ Բոլորը զղջում են, որ այդքան ժամանակ են ծախսել Մարգոյին փնտրելու վրա։ Քվենթինը ու Մարգոն զրուցում են, իսկ հետո Մարգոն գնում է Նյու Յորք։
Վեպը պատանիների համար է։ Այն ինձ սովորեցրեց լինել էլ ավելի ընկերասեր, սովորեցրեց պայքարել ու հանուն ընկերների գնալ ամեն տեսակի քայլ։

Комментариев нет:

Отправить комментарий