понедельник, 11 января 2021 г.

Մի՛ վախեցեք փոփոխություններից

Փոփոխությունները շատերին անհանգստացնող երևույթներ են, բայց համաձայնեք, որ առանց փոփոխությունների, կյանքը արհեստական կլինի: Փոփոխություններն են, որ հնարավորություն են ընձեռում ստանալ կամ չստանալ, ունենալ կամ չունենալ, դառնալ կամ չդառնալ, հասկանալ կամ չհասկանալ և այդպես շարունակ: Փոփոխությունները կյանքի իսկապես կարևոր բաղկացուցիչներից են: Հենց դրանց շնորհիվ մենք կարողանում ենք կյանքը լիարժեք և տարբեր կողմերից տեսնել, ինչը շատ կարևոր է: Վստահաբար կարող եմ ասել, որ շատերը փոփոխություններ չեն սիրում, քանի որ արդեն հարմարվել են այն ամենին, ինչ կա, ավելորդ անհարմարություններ, ադապտացումներ չեն ցանկանում, ըստ այդմ, փորձում են խուսափել փոփոխություններից, բայց հավատացեք, միշտ չէ, որ հարմարավետությունը անհրաժեշտ է, պետք չէ մտածել միայն հանգստության և անհոգության մասին, այդպես չի լինում, ինչքան էլ որ ցանկանանք: Փոփոխությունները միայն ու միայն դրական ազդեցություն ունեն: Կարիք չկա վախենալ փոփոխություններից, որոնք Ձեզ ուղղորդում են դեպի նոր ու ավելի մեծ կյանք:

Комментариев нет:

Отправить комментарий