понедельник, 1 февраля 2021 г.

Էյֆելյան աշտարակի պատմությունը

Էյֆելյան աշտարակը աշխարհի ամենահայտնի աշտարակն է, անվանվել է ի պատիվ նրա ստեղծող Գուստավ Էյֆելի: Այն կառուցված է եղել 1889 թվականին, Փարիզում: Նրա բարձրությունն անցնում է 300 մետրը: Աշխարհում կան քիչ մարդիկ, ովքեր չեն կարողանա ճանաչել այդ շինությանը բնորոշ կառուցվածքը: Ֆրանսիացիների համար այս աշտարակը դարձել է ազգային խորհրդանիշ:

Էյֆելյան աշտարակի պատմության ամբողջ ընթացքում այն ​​այցելել է շուրջ 240 միլիոն մարդ, ինչը նրան առաջատար է դարձնում զբոսաշրջական ​​տեսարժան վայրերի շարքում: Ի սկզբանե աշտարակը նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց, որը հանդիսանում էր Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի մուտքի կամար՝ տեղի է ունեցել 1889 թվականին: 20 տարի անց աշտարակը պատրաստվում էին քանդել, սակայն դրա վերին մասում տեղադրված ռադիոկապի ալեհավաքների առկայությունը որոշիչ դեր խաղաց աշտարակի ճակատագրում, և այն գոյատևեց մինչ օրս:

Էյֆելյան աշտարակի նախագծմանը, բացի Էյֆելից, մասնակցում էին ինժեներներ Մորիս Կեկլենը, Էմիլ Նուժյեն, ինչպես նաև ճարտարապետ Ստեֆան Սովեստրը: Հենց իրենց նախագիծը ընտրվեց հաղթող 700 մրցույթային աշխատանքների միջից: Աշտարակի կառուցման ընթացքում օգտագործվել են բազմաթիվ նորարարություններ և նորամուծություններ: Այսպես առաջին անգամ կատարվել են հողերի հատկությունների և շերտերի ուսումնասիրություններ, աշտարակի հիմքը կառուցելու համար օգտագործվել են սուզարկղեր և սեղմված օդ, աշտարակի անկյունների թեքությունը և դիրքը կարգավորելու համար օգտագործվել են 800 տոննա քաշով ամբարձիչներ , մոնտաժի համար օգտագործվել են հատուկ բարձրահարկ կռունկներ: Բացի այդ, աշտարակի կառուցումը նպաստեց նոր սարքավորումների և տեխնիկայի ստեղծմանը:

Այնուամենայնիվ, Էյֆելյան աշտարակի կառուցումը տևեց երկու տարուց մի փոքր ավելի։ Հիմքի կառույցը դնելու համար շինարարներից պահանջվեց շուրջ մեկուկես տարի, ևս 8 ամիս էլ պահանջվեց կառույցը հավաքելու համար։ Աշտարակը բաղկացած է տասնութ հազար մետաղական մասերից, որոնք փոխկապակցված են 2,5 միլիոն ամրակներով։

Աշտարակը հայտնի է նաև նրանով, որ առաջին անգամ է մեծ քանակությամբ մետաղ օգտագործվել բարձրահարկ կառույցների շինարարության մեջ։ Աշտարակի բարձրությունը, ներառյալ գմբեթը, կազմում էր 313 մետր, և այն ամենաբարձր կառույցն էր մինչև 1931 թվականը։ Իսկ 1957 թ.-ին աշտարակի գագաթին տեղադրվեց հեռուստաաշտարակ, որի շնորհիվ դրա բարձրությունը հասավ 320 մետրի։

Եթե ​​Էյֆելյան աշտարակի հենասյուները միացնենք գծերով, ապա կստանանք 123 մետր կողմ ունեցող քառակուսի։ Շինության ստորին մասը հատած բուրգի տեսք ունի, իսկ հենասյուների վանդակավոր կառույցները չորս մեծ ու գեղեցիկ կամարներ են կազմում։

Աշտարակի ներքին կառույցը բաժանված է մի քանի «հարկերի»՝ հրապարակների և հարթակների։ Ամենացածր հարթակը 58 մետր բարձրության վրա է, իսկ երկրորդը գետնից բարձր է 115 մետրով։ Դրանից հետո տեղակայված են միջանկյալ հարթակները, որոնց բարձրությունը գետնից 196 և 276 մետր է, իսկ դրանց վերևում ՝ 300 մ բարձրության վրա, արդեն տեղադրված է երրորդ հարթակը:

Ներկայումս Էյֆելյան աշտարակի բարձրությունը հասնում է 326 մետրի: Դրա վերին մասում կա զբոսաշրջիկների կողմից սիրված հարթակ, որը թույլ է տալիս 90 կմ շառավղով ուսումնասիրել շրջակայքը: Աշտարակի հենց վերին տարածքը փոքր է, տրամագիծը հասնում է 1,5 մետրի և օգտագործվում է դրա վրա տեղադրված փարոսի շահագործման համար:

Ավելի քան մեկ դար, Էյֆելյան աշտարակի ստեղծման պատմության ընթացքում, մարդիկ այն օգտագործել են տարբեր նպատակներով: Դա աստղադիտարան էր, ֆիզիկական լաբորատորիա և անլար հեռագիր: Ռադիոյի և հեռուստատեսության զարգացման հետ մեկտեղ դրա վրա տեղադրվեցին ալեհավաքներ հաղորդումների հեռարձակման համար :Երրորդ հարկ կարելի է հասնել տարբեր ձևերով ՝ վերելակով կամ ոտքով, հաղթահարելով 1710 աստիճան:

Աշտարակը պատրաստված է շատ կայուն և ամուր: Նույնիսկ շատ ուժեղ քամիները ցնցում են նրա գագաթը ընդամենը 10-12 սմ-ով, այ արևն ավելի ուժեղ ազդեցություն ունի Էյֆելյան աշտարակի վրա: Անհավասար տաքացման պատճառով գագաթը կարող է թեքվել իր մշտական դիրքից 18 սմ-ով: Նույնիսկ 1910-թ.ի ջրհեղեղը ազդեցություն չի թողել շինության կայունության վրա:
20-րդ դարի վերջին Էյֆելյան աշտարակը վերակառուցվեց: Հին մետաղական կոնստրուկցիաները փոխարինվեցին նորերով, դրանք ավելի ամուր են և թեթև:

Թարգմանեցին ՝ էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История Эйфелевой башни

Комментариев нет:

Отправить комментарий