воскресенье, 28 февраля 2021 г.

Հույսեր

 Մենք միշտ հույսով լի ենք, միշտ… Սկզբից մինչև վերջ: Մենք հույսեր ենք փայփայում, աղոթում, խնդրում Աստծուն, որ իրականան մեր իղձը: Մեր հույսերը մինչև վերջին վայրկյան փայփայում ենք, հավատք ենք ունենում, ունենում ենք անգամ մեր իղձերի չկատարվելուց հետո: Ուժեղություն է, այնպես չէ՞… Երբ անգամ հույսի որևէ նշույլ չի լինում, մենք ունենում ենք, հենց այդ է մեզ ապրեցնում: Գիտենք, որ շատ բաներ, շատ ու շատ մարդիկ, իրողություններ այս կյանքում ինչ-որ կերպով մեզ հետ չեն լինում, բայց մենք միշտ ունենում ենք այդ հույսը, սպասումի հույսը…նրանք միշտ մեզ հետ են լինում, ավելի զորեղ կերպով: Հույսերը մեզ ապրեցնում են, շունչ տալիս, սպասեցնում և սպանում, հետո նորից նույնը. ապրեցնել, շունչ տալ, սպասեցնել ու սպանել…շարունակական է, բնական է: Հույսով ապրեք, միշտ…

Комментариев нет:

Отправить комментарий