среда, 10 февраля 2021 г.

Փոքր քայլերով դեպի մեծ երազանք

Բոլորս ունենք երազանքներ, նպատակներ, ցանկություններ, և, անշուշտ, ձգտում ենք հասնել դրանց,

բայց հաճախ, որպես մեծ խոչընդոտ, մեր ճանապարհին են հայտնվում շտապողականությունն ու անհամբերությունը։ Շտապողականությունն ու անհամբերությունը փորձում են լարվածություն, խառնաշփոթ ստեղծել մեր մեջ, արհեստական կերպով խթանել նպատակին հասնելը, ցանկության իրականացմանը, երազանքի ետևից գնալը։ Եվ, քանի որ այդ ամենն արհեստական է, արդյունքը չի կարող բնական լինել։ Նպատակի, երազանքի, ցանկության ճանապարհը պետք է հարթել զգուշորեն և մանրակրկտորեն, ուշադրություն դարձնելով ցանկացած նյուանսի։ Երազանքին հասնելու համար պետք է շարժվել փոքրիկ քայլերով, դանդաղորեն, զգուշորեն, քայլ առ քայլ, շարունակելով համառությամբ առաջ գնալ։ Փոքրիկ քայլերով դեպի մեծ երազանք ճանապարհը բարդ է, բայց նպատակասլացությունն ու աշխատասիրությունը պետք է միշտ Ձեր ընկերները լինեն…Շարժվեք փոքրիկ քայլերով դեպի մեծ երազանք։

Комментариев нет:

Отправить комментарий