пятница, 5 февраля 2021 г.

Մենք այն չենք, ինչ ներկայանում ենք

Անշուշտ, յուրաքանչյուրս էլ այս կյանքում պաշտպանվող ենք, միշտ պաշտպանվում ենք,

որովհետև գիտենք, որ շատ խոցելի ենք, և, որ ցանկացած հարված, ցանկացած անկում կարող է անդառնալի լինել: Մենք այն չենք, ինչ ներկայանում ենք: Մենք ժպտում ենք, ժպտում ենք ցավից, այն ցավից, որի մասին չենք ուզում ոչ ոքի պատմել ու ցույց տալ, ժպտում ենք այն երջանկությունից, որի մասին չենք ուզում բարձրաձայնել, գուցե այն լռություն է սիրում: Ժպտում ենք դատարկությունից, երբ պարզապես այլընտրանք չկա: Այս ամենը բնական է, որովհետև ամենքս էլ վախենում ենք խոցված լինելուց ու հարվածներ կրելուց, վախենում ենք, որ մեզ ինչ-որ պահի կարող են թուլացած տեսնել և հարվածներն էլ ավելի ուժեղացնել, վախենում ենք, որ մեր փխրուն հոգին շատ արագ կարող է ոչնչանալ, մի ակնթարթում: Մենք վախենում ենք, վախենում ենք, որ մի օր կբացահայտվենք, իսկ այդ վախը միշտ ուղեկից կլինի մեզ…

Комментариев нет:

Отправить комментарий