воскресенье, 14 февраля 2021 г.

Խուսափե՞լ պարզ ճշմարտությունից, թե՞ առճակատման գնալ

Ճշմարտությունը մեր օրերի, և, առհասարակ, մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչներից է: Այն խիստ անհրաժեշտություն է լիարժեք կյանք ունենալու համար: Մենք շա՜տ վախկոտ ենք, սարսափելի վախկոտ: Շատերը գերադասում են խուսափել այն ճշմարտությունից, որը իրականություն է: Մենք խուսափում ենք դրանից, որովհետև կամ պատրաստ չենք լսել, կամ չենք ուզում, կամ էլ վախենում ենք: Վախենում ենք այն ճշմարտությունից, որը մեր կյանքում իր մեծ ազդեցությունն է ունենալու, մենք վախենում ենք, որ այդ ճշմարտության հետևանքով կարող են փոփոխություններ լինել: Մենք խուսափում ենք այն դժվարություններից, որոնք պետք է կրենք հանուն ճշմարտության: Մենք պետք է առճակատման գնանք, մենք պետք է գիտակցենք ճշմարտության կարևորությունը ու պահպանենք դրա արժեքն ու դիրքը մեր կյանքում…

Комментариев нет:

Отправить комментарий