понедельник, 8 февраля 2021 г.

Lego կոնստրուկտոր

Lego կոնստրուկտորի պատմությունը սկսվում է ավելի քան կես դար առաջ: Այդ ժամանակ Օլե Քըրք Քրիստիանսենը, ինչպես շատ այլ ատաղձագործեր, զբաղվում էր դանիական Բիլունդ քաղաքում տների կառուցմամբ և պատվերով կահույքի արտադրությամբ:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի դարաշրջանում, երբ շատ երկրներ ընկել էին Մեծ դեպրեսիայի մեջ, մարդիկ ցանկանալով գոնե ինչ-որ բանով ուրախացնել իրենց երեխաներին, պատրաստ էին նրանց համար խաղալիքներ գնել: Օլե Քըրքը որոշեց անցնել դրանց արտադրությանը:

Իր Lego կոչվող արհեստանոցում (դանիական լեզվով leg godt՝ «լավ խաղա») նա իր տղայի հետ միասին սկսեց արտադրել փայտե խաղալիքներ (տրակտորներ, բեռնատարներ, մեքենաներ): Բայց փայտից պատրաստված խաղալիքները արագորեն կորցնում էին իրենց ապրանքային տեսքը ու ծանր էին։

Ավելի ուշ, Lego- ն որոշում է անցնել պլաստիկի, անգամ կասկած չունենալով, որ սա արդեն քայլ է դեպի հաջողություն: Հաջորդ քայլը Օլյային հաջողվում է իրագործել ի շնորհիվ բրիտանացի Հիլարի Ֆիշեր Փեյջի: Սա դառնում է որոշիչ փուլ Lego կոնստրուկտորի ստեղծման պատմության մեջ: Ապագա գյուտարար Փեյջը հանդիասնում էր էր Kiddicraft- ի տնօրեն: Խաղալիքների ստեղծմամբ նա սկսեց հետաքրքրվել, երբ դեռ երեխա էր: 1940-ականների հենց սկզբին նա սկսեց արտադրել պլաստմասե «շինարարական աղյուսիկներ», որոնք ունեին ակոսներ և ելուստներ՝ միացման համար: Գյուտարարը կարծում էր, որ հասկանալով երեխայի հոգեբանությունը, հնարավոր է ստեղծել լավ խաղալիքներ: Արդյունքում, նա ժամերով անհետացավ խաղահրապարակներում ՝ խաղալով նրանց փոքրիկ այցելուների հետ: Նրան հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են նրանք օգտագործում տարբեր առարկաները:

Քրիստիանսենը 1947-ին Անգլիայից ձուլման մեքենա է պատվիրում: Մատակարարները նրանց ուղարկում են արտադրանքի նմուշներ, որոնք ներառում էին Փեյջի մի քանի «աղյուսիկներ»: Օլեն անմիջապես տարվեց ունիվերսալ մոդուլների գաղափարով: Բարելավելով բրիտանացու դիզայնը ՝ նա հրաժարվում է կլորացված եզրերից , դրանք դարձնելով ուղիղ: Մոդուլների ընդհանուր չափերը վերափոխում է մետրային համակարգի:

Առաջին Lego ընկերության «ինքնասոսնձվող աղյուսիկները» հանրությունը տեսել է 1949 թվականին: Այնուամենայնիվ, գնորդները ոչ մի կերպ չեն արձագանքում նոր խաղալիքին: 20-րդ դարի 50-ականների կեսերին Քրիստիանսենի որդին մի հնարամիտ գաղափար է առաջարկում. «Հիմք ընդունելով միայն մեկ կոնստրուկտոր ՝ դուք կարող եք երեխաներին հնարավորություն տալ դրանից հավաքել ցանկացած խաղալիք»:

Տարբեր գույնի «աղյուսներից» ցանկացած առարկա կառուցելու հնարավորությունը գնահատվեց, ինչպես երեխաների, այնպես էլ խնամակալների կողմից: Այսպես, Lego արտադրանքը մեծ տարածում գտավ: Հայտնի են մի ամբողջ զվարճանքի այգիներ, որոնք ստեղծված են Lego-ի մոդուլների միջոցով: Ամենահայտնի Legoland- ը (ք. Billund) ունի 100,000 քառակուսի մետր տարածք: Նրա կառուցման համար պահանջվել է 8 միլիոն մոդուլ:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ Конструктор Lego


Комментариев нет:

Отправить комментарий