понедельник, 15 февраля 2021 г.

Տերյանական պարզ ճշմարտությունը

… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում։

Այս խոսքերն իր նամակներից մեկում ասել է Վահան Տերյանը: Եվ միթե՞ այդպես չէ, միթե՞ մենք չենք խուսափում այդ պատասխանատվությունից, միթե՞ մենք չենք վախենում գալ այդ գիտակցմանը: Դե, իհարկե, վախենում ենք: Մենք վախենում ենք գիտակցել այդ պարզ ճշմարտությունը, բայց և անգիտակցաբար կրկնում ենք այդ խոսքերը, որ գոնե մի փոքր արդարացում ունենանք: Եվ շարունակ մենք արդարացումներ ենք փնտրում, որպեսզի հենց այդ ամենի ներքո էլ թաքցնենք մեր իրական, բայց գուցեև վախկոտ էությունը: Յուրաքանչյուր ոք ունի իր հնարավորությունը, և մենք դեռ կարող ենք անդուդի եզրից փոքր ինչ հեռվանալ, գիտակցել այդ պարզ ճշմարտությունն ու աշխատել այն շտկելու ուղղությամբ…

Комментариев нет:

Отправить комментарий