Հեղինակ՝ Մանե Ջավադյան
— Գիտե՞ս, երբ աստղերը շողում են, միանգամից քեզ եմ պատկերացնում, — ասաց մի երիտասարդ տղամարդ՝ շրջվելով դեպի գեղեցիկ կնոջը։
Կինը զարմացած բարձրացրեց ունքերը և հաճելիորեն ժպտաց։
— Հա՞
— Հա։
Պատասխանը կնոջը ուրախացրեց, նա սկսեց նազանքով ծիծաղել․ այդ շարժումներից, խոտերը տարուբերվեցին, խուտուտ տալով երջանիկ զույգի երեսները, որոնք փռված այդ երկնային բնության մեջ դիտում էին, թե ինչպես էին փայլփլում աստղերը մթնշաղում, և իրար նայելով ժպտալով ծիծաղում։ Մեկ-մեկ կնոջ մազերը օդ էին բարձրանում, քամու պատճառով, ծածկելով նրա հմայիչ աչքերի փայլը՝ ուղղված դեպի մութ երկինք՝ դեպի աստղերը․ Մազերի երերալուց ծլվլացին մորեխները, թռնելով այս ու այն կողմ, փորձելով թաքնվել ծաղիկների բարակ ցողունների մոտ։ Տղամարդը հորանջեց, մեկնեց ձեռքը մոտեցնելով հողից դուրս ծլած մանուշակի, քաղեց այն և մեկնեց կնոջը։
— Սա քեզ, սիրելիս, — տղամարդը ծաղիկը մոտեցրեց կնոջ դեմքին և ամրացրեց այն վարսերի մեջ, — Քո նման սքանչելի ու անուշաբույր է։
— Հա՜, շատ գեղեցիկ է, — այդ ասելուց կինը մտքերով ընկավ, մի ակնթարթ նրա խարտյաշ աչքերում աննկատելի ոսկեգույն շող երևաց, հանկարծ նա սթափվեց և ցույց տվեցի դեպի երկինք։
— Վա՜յ, նայիր, սիրելիս, աստղ է ընկնում, — կինը աչքերը սկսեց արագ-արագ թարթել, — շուշ-շուտ երազանք պահիր։
Տղամարդը, լսելով կնորջ խոսքերը, հառեց հայացքը երկինք, և իսկապես՝ այդ խավարոտ անուրջներում երևում էին ձյունափառ աստղեր, որոնք առանց շտապելու թափվում էին երկնքից։
Տղամարդու և կնոջ ձեռքերը դիպվեցին իրար։ Նա փակեց աչքերը և բարձրաձայնեց իր երազանքը։
— Ուզում եմ որ աստղերն ընդմիշտ շողան։
Կինը շրջեց գլուխը և երազկոտ ձայնով հարցրեց։
— Ինչո՞ւ ես ուզում, որ աստղերը մշտապես շողան։
— Որովհետև, երբ աստղերը շողում են, քեզ եմ հիշում, սիրելիս։
Комментариев нет:
Отправить комментарий