воскресенье, 7 февраля 2021 г.

Kinder-Surprise-ի ստեղծման պատմությունը

Խոսելով «Kinder-Surprise» — ի ստեղծման պատմության մասին` միանշանակ նախ պետք է պատմել այն մասին, թե ինչպես է զարգացել շոկոլադե արտադրանք պատրաստող մեծ իտալական Ֆեռերո ընկերությունը: Ընկերության տարեկան շրջանառությունն այժմ կազմում է ավելի քան 6 միլիարդ եվրո, բայց այն այսպիսի հսկա անմիջապես չի դարձել: Նրա պատմության արմատները գտնվում են անցյալ դարում, քառասունական թվականներին, երբ ամբողջ աշխարհին անհանգստացնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Պիետրո Ֆեռերոն եղել է առաջին առևտրի կետի հիմնադիրը, Թուրին քաղաքում (Իտալիա): Նրա հիմնած գործը խթան հանդիսացավ ընկերության հետագա զարգացման համար, որը կարողացավ աշխարհին նվիրել շատ համեղ քաղցրավենիքներ (դրաժե «Tic-Tac», «Nutella» շոկոլադե մածուկ, «Kinder Surprise» ձվիկներ, «Rafaello» քաղցրավենիքներ): Պետք է նշել, որ այս բիզնեսը հիմնել է Պիետրոյի հայրը, ով փոքր հացաբուլկեղենի խանութ ուներ: Նա էլ փոխացել էր խանութը որդուն 1930թ-ին: Բայց Պիետրոն ձգտում էր ավելի հետաքրքիր և գրավիչ գործի: Եվ հետագայում սովորական հացաբուլկեղենի խանութը նա կարողացավ վերածել հրուշակեղենի խանութի:

Եվ հենց այստեղ Ֆերերոն բացահայտեց իր տաղանդը: Լինելով հրուշակագործ, նա սիրում էր փորձեր կատարել սննդամթերքներով, իսկ նրան ցանկացած հարցում օգնում էր իր կինը: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմը զույգին ստիպեց տեղափոխվել Իտալիայի հյուսիս: 1942 թ.-ին Ալբա քաղաքում զույգը վերաբացեց հրուշակեղենի խանութ: Այնտեղ նրանք շարունակեցին իրենց էքպերիմենտները հորինելով նորանոր քաղցր ուտեստներ:

Նոր վայրում Ֆերերո ընտանիքի հրուշակեղենը խլացուցիչ հաջողության հասավ , այնուհետև լուրերը տարածվեցին ամբողջ Իտալիայում: Դե, ժամանակի ընթացքում էլ համեղ քաղցրավենիքների մասին ամբողջ աշխարհն իմացավ: 1946 թվականին Ալբայում բացվեց Ֆերերոյի առաջին գործարանը: Ընկերությունը 10 տարի անց գնաց Իտալիայի սահմաններից դուրս ՝ Գերմանիայում բացելով իր ներկայացուցչությունը:

Իսկ հիմա «Kinder Surprise» — ի ՝ մանկական հայտնի համեղ զվարճանքի ստեղծման պատմության մասին: «Ձվի մեջ խաղալիք» դնելու գաղափարը չի կարելի նոր կոչել: Չէ որ, դեռ ԽՍՀՄ-ում նախապատերազմյան տարիներին երեխաներին գնում էին քաղցրավենիք, որն անվանում էին «շոկոլադե ռումբ», որոնց ներսում երեխաները գտնում էին սրտիկներ, փայտե տիկնիկներ և այլ փոքրիկ իրեր, ինչը նրանց ուրախացնում էր: Բացի այդ, Իտալիայում կա մի հին ավանդույթ. Այնտեղ, զատիկի տոնին, թխում են խմորեղեն, որը նման է ձվի, իսկ դրա ներսում դնում էին փոքրիկ անակնկալ (մետաղադրամ կամ խաղալիք):

24 ամյա Միկելե Ֆերերոն ՝ Պյետրոի որդին, ով ընտանեկան բիզնեսի հաջորդողը դարձավ, այս ավանդույթը ընդունեց որպես հիմք: Եվ քանի որ փոքր տարիքից նա հրաժարվում էր կաթ խմել, որոհտեև չէր սիրում, մի հետաքրքիր միտք առաջացավ: Նա որոշեց ստեղծել մանկական քաղցրավենիք, որոնց կաթի պարունակությունը կբարձրացվի մինչը 42 %: Այդ ժամանակներից էլ իր ճանապարհորդությունը սկսեց մանկական հրուշակեղենի «Քինդեր» շարքը:

Անակնկալներով ձվիկը նույնպես որոշվեց «Kinder» շոկոլադից պատրաստել։ Դրանք սկսեցին արտադրվել 1974թ․-ին ՝ սպիտակ և կաթնային (երկշերտ) շոկոլադից: Միջուկը դեղին պլաստիկ պարկուճ էր, որը նման էր իսկական ձվի դեղնուցի: Ֆերերո ընտանիքն անմիջապես արտոնագրեց իրենց գյուտը: Բայց մի շարք խաղալիքներ ստեղծելու գաղափարը, որոնք կարող են տեղադրվել պլաստիկ ձվի մեջ, պատկանում է շվեյցարացի արդյունաբերական դիզայներ Հենրի Ռոթին: «Kinder Surprise» շարքի շատ խաղալիքներ, հատկապես նախնական խաղերը, նրա գաղափարներն են:

Մեծ հերթ էր առաջացել, երբ «Kinder Surprise»-ը առաջին անգամ հայտնվել էր ցուցափեղկերին։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում վաճառվեց առաջին խմբաքանակը։ Թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները շտապեցին հավաքել «Kinder-Surprise»-ի պարունակությունը: Ձեռքով ներկված որոշ խաղալիքների գինը հասնում էր 500 դոլլարի (եթե հատկապես նմուշը հազվագյուտ էր)։ Հայտնի է մի դեպք, երբ 2007 թ.-ին eBay աճուրդում 30 000 եվրո տրվեց 90,000 խաղալիքներից բաղկացած հավաքածուի համար:

«Ferrero» մանկական բոլոր ապրանքներն արտադրվում են «Kinder» ապրանքանիշի ներքո: Ուստի, շոկոլադե ձվի անվանումը պետք է պարունակի «kinder» բառը: Բայց «surprise» բառը՝ անվան երկրորդ մասը համապատասխանում է նրա անալոգին, բայց միայն այն երկրներում, որտեղ իրականացվում է նրա վաճառքը։ Օրինակ՝ «Kinder Uberraschung» շոկոլադե ձվերը արտադրում է «Ferrero»–ն Գերմանիայում, «Kinder Sorpresa»–ն արտադրվում են Իսպանիայում և Իտալիայում, «Kinder Surpresa»–ն՝ Բրազիլիայում և Պորտուգալիայում, «Kinderoverraskelse»–ը՝ Նորվեգիայում և Շվեյցարիայում, «Kinder Surprise»–ը՝ Անգլիայում, «Kinder-Surprise»՝ Ռուսաստանում: Իր գոյության 30 տարվա ընթացքում «Kinder Surprise»-ը վաճառել է շուրջ 30 միլիարդ շոկոլադե ձու:

Թարգմանեցին ՝  էլեն ՊողոսյանըԷլինա Սիմոնյանը և Գոհար Մավյանը
Աղբյուրը՝ История «Киндер-Сюрприза»

Комментариев нет:

Отправить комментарий