суббота, 27 февраля 2021 г.

Գնահատե՛ք ամեն ինչ…

Կյանքում ամեն ինչ պետք է արժևորել, ամեն ինչ, ամեն փոքր բանից սկսած: Պետք է արժևորել ու շնորհակալ լինել: Մարդու լավ արարքին ամենալավ պատասխանը կարող է լինել գնահատանքը: Պետք է գնահատել ցանկացած արարք, խոսք, լավություն և վատություն…Չէ՞ որ այդ վատությունն էլ կարող է այնքան խրատալից լինել, որ վերածվի լավության: Գնահատանքը ամենակարևորներից է, որով կարող ենք պատասխանել ամեն ինչի: Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, պետք է շնորհակալ լինենք ամեն ինչի համար: Շնորհակալ լինենք, որ ապրում ենք, որ ունենք մեզ ապրեցնողներ, պայմաններ ապրելու համար, որ տեսնում ենք, լսում ենք, զգում ենք…Ամեն քայլը պետք է գնահատել ու շնորհակալ լինել այդ քայլի համար: Մեր օրերում շատերը ամեն ինչ այնքա՜ն արագ են մոռանում, ասել է թե ՝ համարում, իբրև չի էլ եղել, չի էլ ասվել, չի էլ արվել, բայց այն գնահատանքը, որը կարող ենք տալ ամեն ինչի համար, լավագույններից է: Մարդիկ, ովքեր տեսնում են, որ իրենց արածը գնահատանքի է արժանանում, իսկապես, ինքնաբավություն և խաղաղություն են ստանում: Խաղաղություն ու ինքնաբավություն պարգևեք բոլորին, սիրե՛ք ու գնահատե՛ք…շա՜տ…

Комментариев нет:

Отправить комментарий