вторник, 16 февраля 2021 г.

Մի՛ մտածիր

 Ի՞նչ ենք ուզում մենք։ Մենք էլ չգիտենք։ Պատկերացումները շփոթեցնում են մեզ, չգիտենք ինչպես վարվել իրական կյանքում, ինչպես՝ երազում։ Գիշերը չենք ուզում քնել, առավոտյան՝ արթնանալ։ 

Միգուցե գիտակցում ենք, որ քունը մեզ տանելու է անիրական աշխարհ, իսկ առավոտյան հույսերով արթնանալու ենք և ամենինչ պատկերացնելու մեր ուզածի պես, բայց իրականում դրանք զուր հույսեր են, ուրիշ ոչինչ։ Հիմա գիշեր է։ Չէ, չգիտեմ միգուցե ճիշտ են երազներս ու ներքին ձայնս, բայց տեսնելով մարդկանց հասկանում ես, որ չէ՝ ուղղակի պատահմունքներ ու համընկնումներ են, ուրիշ ոչինչ։ Եթե կարդում ես սա գիշերվսա կեսին, ուրեմն մտածմունքների մեջ ես։ Հանգիստ եղիր ես կհուշեմ քեզ, ցերեկները՝ խոսի՛ր, գիշերները՝ մի՛ մտածիր;)

Комментариев нет:

Отправить комментарий