вторник, 20 июля 2021 г.

Զգու՞մ ես

Վերադարձա, որովհետև չէր լինում չգրել։ Մտածում էի՝ չգրելով կթեթևացնեմ վիճակս, էլ չեմ հիշի ու կանցնի ստամոքսումս այրվող տաք կրակը, բայց ոչ միշտ է լինում այն, ինչ մտածում ենք։ Մենք միշտ չէ որ ճիշտ ենք մտածում կամ երազում, բայց պետք է՝ երազելուց են ստեղծվում զգացմունքները։ Միայն ցավ չէ որ տալիս են, տալիս են նաև երջանկություն, վախ, լաց, ժպիտ և մեր խնդիրների լուծումները։ 

 Վերադարձա, որովհետև ժլատ հեղինակն ամեն ինչ պահում էր իր մեջ։ Մի վախեցեք փնտրելուց, վախեցեք չփնտրելուց, ինչը հանգեցնում է չգտնելուն։ Մի վախեցեք ընկերներին փոխելուց, եթե նրանք ձեզ բավարարեին՝ չէիք փնտրի նորին։ Ես գտել եմ ու չեմ ուզում կորցնել, չեմ կարող ասել, որ հավերժ կմնան, որովհետև չեմ ուզում դիմացինիս ինչ-որ բան ստիպել, որովհետև սիրում եմ ու ուզում եմ երջանիկ լինեն։ 
Գիտեք՝ ինչ փոփոխական է այս հեղինակը, նա սիրում է հարմարվել ու իր երջանկությունը փնտրել։ Նա չի վախենում փնտրելուց, բայց ամեն մի օրինաչափություն կամ բանաձև՝ լինի մաթեմատիկա կամ հայոց լեզու, ունի բացառություններ։ Նման թեմաները քննարկելուց կա մի կարևոր կետ, որը պետք չէ մոռանալ․ նրանց, ում սիրում ենք և նրանք, ովքեր մեզ են սիրում, զգում են իրար։ Որքան շատ ենք մտածում ապագայում նրանց չկորցնելու մասին, այնքան նրանց կորցնում ենք ներկայում։ Դաժան է, բայց փաստ․ երբեմն պետք չէ արտահայտել զգացմունքները բառերով, այլ թողնել որպեսզի զգան, եթե նրանց հարկավոր է։ Զգան երրորդ աչքով կամ սրտով, կամ էլ ձեռքը բռնելով։ 
Ես սա սովորել եմ տարբեր տեսակի մարդկանց հետ շփվելով և իրենցից սովորելով։ Մի կորցրեք զգալու ունակությունը՝ ամեն ինչ արտահայտելով։ Ես զգում եմ, իսկ դու՞💕։

3 комментария:

  1. Ալլա ջան, բարով ես եկել։ Ես քեզ սպասում էի։ Գիտե՞ս՝ կարոտել էի քո մտքերին․․

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ ընկեր Նունե, ձեր կարծիքը ինձ համար շատ կարևոր է:

      Удалить
  2. Ես էլ եմ շնորհակալ, Ալլա ջան։ Պաչիկներ իմ աչոնին։ :)

    ОтветитьУдалить