«Լապտեր» - ն իմ կյանք մտավ բավականին անսպասելի, թեև անասելի ուրախ եմ, որ այն ինձ է բաժին հասել:
Կյանքում միշտ էլ անսպասելին է կարևոր հետք թողնում: «Լապտեր» - ը, եթե չասեմ օրվա, ապա շաբաթվա մեծ ու կարևորագույն մասն է կազմում, պարտադիր շարքի բաղադրիչներից է: Իմ «Արևածագ» - ը «Լապտեր» - ի գլխավոր համագործակիցն է: «Լապտեր» - ի անդամ դառնալուց կարճ ժամանակ անց դարձա նաև խմբագիր: Ստեղծագործական աշխատանքների հրապարակման հետ մեկտեղ զբաղվում եմ նաև տեխնիկական և մնացյալ հարցերով: Արձանագրենք, որ ուսումնական տարին արդեն ավարտվել է: Իմ կյանքում «Լապտեր» - ի առաջին ուսումնական տարին էր, որը ևս հասավ իր բովանդակալից ավարտին: Վստահաբար կարող եմ նշել, որ այն հաջողված էր: Ուրախ եմ, որ «Լապտեր» - ը ևս դարձավ իմ հոգու ու սրտի մտքերի թերևս լավագույն արտացոլումներից մեկը: Հիմա «Լապտեր» - ում կարճատև ստեղծագործական դադար է: Պետք է նշեմ, որ չնայած այն հանգամանքին, որ ցավոք, լքելու եմ կրթահամալիրը, «Լապտեր» - ն իմ տիրույթից, բնականաբար, դուրս չի մնա: Ամառվա ընթացքում կփորձեմ նոր շունչ հաղորդել, զարգացնել: Կհրապարակվեն տարատեսակ ստեղծագործական աշխատանքներ, չեմ բացառում նաև մյուս անդամների հետ համագործակցությունն ու որևէ նոր, հետաքրքիր աշխատանքով հանդես գալը: Տարվա գլխավոր ձեռքբերումներիցս էր «Լապտեր» - ը, ամենակարևորը, թերևս «Լապտեր» - ի հիմք հանդիսացող իմ «Արևածագ» - ի հիմնադրումն էր: Շնորհակալ եմ կրթահամալիրին, տվյալ դեպքում, հատկապես Նունե Մովսիսյանին, ով ինձ կապեց «Լապտեր» - ի հետ...
Комментариев нет:
Отправить комментарий