четверг, 3 июня 2021 г.

Անկեղծություն

Անկեղծությունը կյանքի ամենակարևոր հիմքերից է: Անկեղծությունը կյանք է, հույս ու սեր: Եվ, երանի գիտակցեինք, թե ինչ մեծ ու կարևոր արժեք ունի անկեղծությունն ու ինչքան բան է կախված հենց դրանից:

Անկեղծ ասված որևէ խոսք, անկեղծ արված որևէ արարք կարող է ճակատագրական լինել: Ամեն ինչ կարող է ճակատագրական լինել, որովհետև, եթե թվում է, որ պատասխանատու ենք միայն մեզ համար, ապա չարաչար սխալվում ենք: Անկեղծությունից է բխում պատասխանատվության զգացումը: Անկեղծությունը բնավորության գիծ չէ, հատկություն չէ: Անկեղծությունը ապրելակերպ է: Անկեղծ լինելը սկսվում է մեզնից, եթե մեզ հետ անկեղծ չեղանք, դիմացինի հետ, վստահաբար, չենք լինի: Անտարակույս, կեղծ լինելը միշտ աչք ծակող ձևով փայլում է: Արհեստական փայլը միշտ զգացվում ու մերժվում է, վանում է: Փայլեք անկեղծությամբ, աչք շոյող անկեղծությամբ, փայլեք ինքներդ Ձեզ, և նոր մնացածի համար:

Комментариев нет:

Отправить комментарий