воскресенье, 6 июня 2021 г.

Հայրենիք

Հայրենիքի հանդեպ սերն ու հարգանքը սկսվում է մեր ներսից, մեր արժեհամակարգից ու գիտակցական մակարդակից: Հայրենիքն է այն հենասյունը, որի համար սկսվում է նորը, նոր կյանքը, ծնունդ է առնում ամեն ինչ…

գուցե ծնունդ է առնում վերստին, բայց առնում է: Հայրենիքը պետք է լինի յուրաքանչյուր արժեհամակարգ ունեցող մարդու արարման ու ստեղծման հիմնասյունը: Հայրենիքը բացատրվում է որպես տարածք, որտեղ որևէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը՝ սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները։ Հայրենիքի հանդեպ ցանկացած սխալ, ցանկացած թերացում կարող է անդառնալի լինել: Հայրենիքի նկատմամբ դավաճանությունը, դեմ գործելը միշտ պատժվում է, պատժվում է ամենադաժան պատժով: Ինչպե՞ս վարվել նրա հետ, ով իր տունը «հրդեհել է», ով ավեր է բերել տուն, ով հիմնահատակ փլուզել է այն: Լակորդերն ասել է. «Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է»: Անհայրենիք լինելը անկախ կամքից է լինում, բայց, ամեն ինչից զատ, անհայրենիք լինելը կյանքից ստացած թերևս մեծագույն պատիժն է: Սևակն ասել է. «Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»: Մեզ մեր հայրենիքում սպանում են, բայց, ավաղ, հայրենիքը մեր մեջ չի սպանվել, չի սպանվում և չի սպանվելու, որքան էլ, որ հանցագործները, դավադիրները ցանկանան: Հայրենիքը Գարեգին Նժդեհով ասած, դրախտ է, մեր դրախտը…

Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները — Գարեգին Նժդեհ

Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար — Գարեգին Նժդեհ

Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը, միայն նմանը — Գարեգին Նժդեհ

Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք — Գարեգին Նժդեհ

Комментариев нет:

Отправить комментарий